«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գուրգեն Խաչատրյանի որդին հասցրեց իրավապահների քթի տակ թաքնվել քննությունից՝ գրավոր հրաժարվելով կալանավոր լինելու կարգավիճակից: Հիշեցնենք՝ ապրիլի 30-ին հայտնի դարձավ, որ նրա նկատմամբ առկա մեղադրանքը լրացվել է, եւ նա մեղադրվում է կաշառք ստանալուն աջակցելու համար, մինչդեռ մի քանի օր առաջ Գուրգեն Խաչատրյանը անարգել հարցազրույցներ էր տալիս, հանդիպումներ ունենում եւ խոսում իրենց ընտանիքին պատկանող «Յուքոմ» ընկերության մասին:
Այդ ինչպե՞ս ստացվեց, որ իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվող Խաչատրյանը հանկարծ հասցրեց անհետանալ, որի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս հարցը հնչում է արդեն մի քանի օր, եւ իրավապահները դարձյալ քննադատության թիրախում են:
«Ժողովուրդ» օրաթերթը իրավապահ մարմիններին մոտ կանգնած իր աղբյուրներից պարզել է, որ Խաչատրյանի մասով հստակ ինֆորմացիա կա. նա երկրից դուրս չի եկել, ստուգվել են ե՛ւ պետական սահմանները, ե՛ւ ՀՀ սահմանները զարտուղի ճանապարհով հատելու բոլոր հնարավորությունները, անգամ գետերի միջով անցնելու տարբերակները. Խաչատրյանը թաքնվում է Հայաստանում:
Թե որտեղ է թաքնվում, առաջիկայում կա՛մ կպարզվի, կա՛մ այդպես էլ կշարունակվի հետախուզումը, ինչպես ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի դեպքում, որի մասին եւս ինֆորմացիա եղավ, որ Հայաստանում է մնում, սակայն այդպես էլ չեն գտնում նրան արդեն 2 տարի»:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը