Փաշինյանը կանցնի՞ իր կադրային քաղաքականության «ռուբիկոնը»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում ակտիվացել են բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականների եւ ԱԺ պատգամավորների՝ մանդատը վայր դնելու մասին խոսակցությունները։

Դրան զուգահեռ՝ գնալով շատանում են խոսակցությունները իշխանական թիմում առկա հակասությունների մասին: Ճիշտ է՝ նման տեղեկություններ շրջանառվում են պարբերաբար, սակայն, դատելով մամուլում տեղ գտած տեղեկություններից, այս անգամ խոշոր կադրային փոխատեղումներ են սպասվում

Իսկ ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ հենց այս փուլում։ Եթե հիշում եք, Փաշինյանն իր վերջին ուղիղ եթերներից մեկում հայտարարեց, թե իրենք մտադիր են մաքրել պետական կառավարման համակարգը, քանի որ այնտեղ աշխատում են նախկինների համախոհներ, ովքեր փորձում են սաբոտաժ կատարել ներկայիս իշխանության նկատմամբ։

Ըստ նրա, շանսը չարաշահած մարդիկ պետք է դուրս նետվեն պետական կառավարման համակարգից։ Եվ առաջին անգամ չէ, որ Փաշինյանը դժգոհում է պետական կառավարման համակարգի աշխատանքից։

Նա ամիսներ առաջ եւս հայտարարել էր, թե պետական կառավարման համակարգն իրենց դիմադրում է, սակայն վարչապետի այս վերջին հայտարարությունը խորհրդանշական է այն առումով, որ մենք ներկայումս գտնվում ենք արտակարգ դրության իրավական ռեժիմում, թեկուզ սահմանափակումները թուլացրած։

Թվում էր, թե Փաշինյանը պետք է զերծ մնա արտակարգ դրության պայմաններում կադրային խոշոր տեղաշարժեր կատարելու հարցը առաջնահերթ համարելուց, քանի որ ներկա փուլում Հայաստանը չտեսնված քանակի խնդիրների մեջ է մխրճվել՝ կորոնավիրուսի համավարակի տարածումից սկսած, տնտեսական ճգնաժամով վերջացրած։

Եվ սրա հետ մեկտեղ սպասվում է, որ գործազրկությունն առաջիկայում անասելի չափերի է հասնելու։

Սակայն հարցը ավելի խորքային դիտարկելու դեպքում կարող ենք նշել, որ արտակարգ դրությունից հետո տեղի ունեցող կադրային փոփոխությունները որոշակի արձանագրումների արդյունք են։

Առաջին հերթին Փաշինյանը սկսել է գիտակցել, որ արտակարգ դրության ավարտից հետո հանրային դժգոհությունների նոր պիկ է տեղի ունենալու, քանի որ տնտեսության ժամանակավոր դադարի եւ արտաքին առեւտրային գործընկեր երկրներում տեղի ունեցող զարգացումները պայմաններ են ստեղծել, որպեսզի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն էլ ավելի բարդանա, ինչն այսօրվա պայմաններում կառավարությունն ի վիճակի չէ կանխել։

Ուստի, որպեսզի թույլ չտա, որ դժգոհությունների նոր ալիքը իր դեմ ուղղվի, Նիկոլ Փաշինյանը փորձում է այնպիսի քայլերի դիմել, որոնց միջոցով կարող է հույսեր ներշնչել հանրությանը, ինչը եւ անելու է՝ սեփական տնտեսական եւ քաղաքական ձախողումները (քանի որ պրոֆեսիոնալ մոտեցման դեպքում Հայաստանի կորուստները կարող էին այս ընթացքում ավելի քիչ լինել) քողարկելու նպատակով կադրային փոփոխությունների գնալով։ Իսկ ձախողումների հիմնական մեղքը կբարդվի քավության նոխազ դարձած պաշտոնյաների վրա։

Պետք է ընդունենք, որ Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունը երբեք էլ չի փայլել։ Վերջինս բարձր պաշտոններում նշանակեց մեծ թվով անփորձ երիտասարդների, որոնք անգամ պատկերացում չունեին պետական կառավարման համակարգից։ Սա մի կողմից բերեց նրան, որ պետական կառավարման համակարգի որոշ ուղղությունների գործունեությունը դարձավ հախուռն եւ իրավիճակային։

Իսկ մյուս կողմից՝ առանձին հիմնարկների կամ գերատեսչությունների ներսում խմորումներ սկսվեցին։ Երբ այդ կառույցների ներսում տարիների փորձ ունեցող պրոֆեսիոնալ աշխատողների ղեկավար է նշանակվում ինչ-որ անփորձ երիտասարդ, ապա այդ աշխատողների մոտ դիմադրություն է առաջանում ոչ պրոֆեսիոնալ ղեկավարի նկատմամբ։

Եվ այս ամենը հաշվի առնելով՝ Փաշինյանը հնարավորություն ունի արտակարգ դրության ավարտից հետո բացառապես պրոֆեսիոնալներից բաղկացած հակաճգնաժամային թիմ ձեւավորել, որի աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի քայլեր ձեռնարկել ճգնաժամն արագ ու անցնցում հաղթահարելու համար։ Սակայն հարց է, թե Փաշինյանը կօգտվի՞ այդ հնարավորությունից, թե՞ ինչպես միշտ իր նշանակումները կհիմնվեն միայն քաղաքական նպատակահարմարության վրա։ Շատ փորձագետների համոզմամբ՝ երեւի թե երկրորդը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 599 անգամ
Լրահոս
Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Kia»-ին ԻՀՊԿ. Իրանը չորս հրթիռով խոցել է ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը Արտակարգ դեպք Արարատի մարզում Իրանում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի գրասենյակը հերքել է նրա մահվան մասին լուրը Իրանի դեմ գործողության ժամանակ ոչնչացվել է Իրանի 48 առաջնորդ. Թրամփ Թրամփը պնդում է, թե Իրանի ղեկավարները սկսել են բանակցել После угроз Трампа она сама была готова продать порты консорциуму BlackRock... По Ирану был нанесён обезглавливающий удар Հրատապ․ Իսրայելը մտադիր է առաջիկա օրերին ուժեղացնել Իրանի վրա հարվածները․ Նեթանյահու Այս կիրակի եկեղեցիներ «չպղծվեցին»․ Փաշինյանի շրջիկ խումբը քարոզարշավով է զբաղված Սաուդյան Արաբիան միանում է Իրանի դեմ պատերազմին. Արթուր Խաչիկյան Այստեղ ես եմ որոշում՝ թե ով է կոռուպցիոները, իսկ ով՝ ոչ Գոնե ինչ-որ մեկը գիտակցու՞մ է․ եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ Սյունիքին էլ էին հարվածելու Իրանի հարևան բոլոր երկրները՝ բացի Հայսատանից, ներգրավված են դիվանագիտական և քաղաքական խորհրդակցությունների գործընթացում Պաշտոնյաները համակարգված կերպով օգտագործում են դատական համակարգը՝ լրատվամիջոցների վրա ֆինանսական ճնշում գործադրելու համար Հորդորում են Հայաստանի տարածքով լքել Իրանը Հոգեբանը վերլուծում է Աննա Հակոբյանի հեռանալն ու նրա պահվածքը Շտապ․ Իրանը հրթիռներ է արձակել Կիպրոսի ուղղությամբ Հրատապ․ սպանվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Իրանի նախագահը սպառնում է և խոստանում՝ հիասթափեցնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am