Ռումինիայի ՊՆ-ն բանակցություններ կսկսի ՆԱՏՕ-ի հետ
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը բանակցություններ կսկսի ՆԱՏՕ-ի հետ Սև ծովում դաշնակցային նավատորմ ստեղծելու հարցով, հայտնում է Digi24-ը: Այդ նավատորմի կազմում կարող են մտնել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերի նավերը: Ենթադրվում է, որ նոր նավահանգիստը կառուցվածքով կարող է նման լինել արդեն գոյություն ունեցողին: Նախագիծը գտնվում է Ռումինիայի վարչապետ Դաչիան Չոլոշի և պաշտպանության նախարար Միխնիա Մոտոկի վերահսկողության ներքո: Ինչպես պարզաբանում է Digi24-ը, Ռումինիայի կառավարությունը մտահոգված է տվյալ ռազմածովային կառուցվածքի ստեղծմամբ` կապված այդ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի ուժեղացման հետ, որը մասնավորապես դրսևորվել է 2014 թվականի մարտին Ղրիմի բռնակցման գործողության ժամանակ:
