ԴԱԻՇ-ի գրոհայինները գնդակոծել են Թուրքիայում ոստիկանական տեղամասը
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները այսօր կրակ են բացել Թուրքիայում ոստիկանական տեղամասի վրա: NTV հեռուստաալիքը հայտնում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Սիրիայի տարածքից: Հեռուստաալիքի տվյալներով՝ Թուրքիայի հետ սահմանի մոտ՝ սիրիական Ազեզ քաղաքի շրջանում, մարտեր են ընթանում տեղի զինված խմբավորումների և ԴԱԻՇ-ի միջև: Բախումները վերջերս տեղափոխվել են Ազեզի մերձակայքում գտնվող 3 գյուղեր: ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող գյուղերից մեկից կրակ է բացվել Թուրքիայի ոստիկանական տեղամասի վրա: Այն գտնվում է Քիլիս գավառի Յավուզլու գյուղում՝ Սիրիայի սահմանին մոտ:
