«Եվրատեսիլ-2016»-ի եզրափակիչ փուլն ուղիղ հեռարձակմամբ մեծ էկրանին՝ Երևանում
«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի եզրափակիչ փուլն ուղիղ հեռարձակմամբ հնարավոր կլինի դիտել մեծ էկրանին: Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչությունը նախատեսել է հատուկ հարթակ՝ Երևանի Կասյան փողոցի հարակից հատվածում: «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի եզրափակիչ փուլն ուղիղ կհեռարձակվի մայիսի 14-ին ժամը 22:30-ին: Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հանդես կգա 26 համարի ներքո:
