Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է թուրք Դենիս Դոգանին
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի հանդիպումները՝ հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը: Հայաստանի ներկայացուցիչներից Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի է խաղացել չեխ Ժիրի Ստոցեկի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տոնել՝ այս անգամ գերազանցելով Էլդար Գազանովին: Մանուել Պետրոսյանը հաղթել է Հովհաննես Գաբուզյանին, Արման Փաշիկյանը՝ միավորը կիսել շվեյցարացի Նոել Ստուդերի հետ, Զավեն Անդրիասյանն էլ՝ պարտության մատնել իտալացի Լուկա Մորոնիին: Սամվել Տեր-Սահակյանը սևերով առավելության է հասել թուրք Դենիս Դոգանի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանը պարտվել է: Մայիսի 14-ին կկայանա երրորդ տուրը:
