Օդանավակայանում կասկածելի ծանրոց է հայտնաբերվել
«ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Local լրատվական պորտալը հայտնում է,որ Սթոքհոլմի Առլանդ օդանավակայանի ավտոմեքենաների կայանատեղիում աղբամանում կասկածելի ծանրոց են գտել: Միջադեպի վայր է մեկնել սակրավորների թիմը, կայանատեղիի տարածքը մասնակիորեն փակվել է: Լրատվամիջոցների տվյալներով, օդանավակայանի Ամստերդամի, Բեռլինի ու Փարիզի ուղղությամբ չվերթները մեկ ժամով հետաձգվել են:
