«Եվրատեսիլի» եզրափակիչ փուլն՝ այսօր
Այսօր Ստոկհոլմի «Գլոբեն» մարզահամերգային համալիրում կանցկացվի «Եվրատեսիլ» երգի մրցույթի եզրափակիչ փուլը, որում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը հանդես կգա ամենավերջինը՝ 26 համարի ներքո։ Եզրափակչի մասնակիցների վերջնական կազմը հայտնի է դարձել երկրորդ կիսաեզրափակչից հետո, որը կայացել է մայիսի 12-ին։ Այսօր մասնակիցները հանդես կգան հետևյալ հերթականությամբ՝ Բելգիա, Չեխիա, Նիդերլանդներ, Ադրբեջան, Հունգարիա, Իտալիա, Իսրայել, Բուլղարիա, Շվեդիա, Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Ավստրալիա, Կիպրոս, Սերբիա, Լիտվա, Խորվաթիա, Ռուսաստան, Իսպանիա, Լատվիա, Ուկրաինա, Մալթա, Վրաստան, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Հայաստան:
