Չինաստանը թուլ չի տալիս ստուգումներ, Թրամփը մեղադրում է՝ «կարող էին դադարեցնել կորոնավիրուսը», իսկ Եվրոպան կկորցնի 2 տրիլիոն եվրո

Սկանդալային տեղեկատվություն է ստացվել Չինաստանից: Այդ երկրի իշխանությունները մերժել են նոր տեսակի կորոնավիրուսի առաջացման շուրջ տարվող հետաքննությանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցության վերաբերյալ առաջարկները: Այս մասին հայտնեց Չինաստանում ԱՀԿ ղեկավար Գոդեն Գալեային:

Նա ընդգծել է, որ ԱՀԿ-ի համար շատ կարևոր է իմանալ կորոնավիրուսի առաջացման հանգամանքները նոր համաճարակները կանխելու համար: «Մենք գիտենք, որ Չինաստանի ազգային հետաքննությունն արդեն սկսվել է, սակայն այս փուլում մենք հրավիրված չենք դրանում մասնակցելու համար: ԱՀԿ-ն շարունակում է առողջապահության կառույցներին և Չինաստանի իշխանական մարմիններին հարցում ուղարկել»,- ասել է Գալեան բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում: Նա նաև ընդգծել է, որ Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին հասանելիություն չեն տրամադրել Ուհանում վարակաբանական 2 լաբորատորիաների փաստաթղթերին:

Այսպիսով, Չինաստանն այս մերժմամբ էլ ավելի խորացրեց միջազգային հանրության մոտ կասկածները: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ համավարակի պատճառով Չինաստանին պատժելու տարբերակներ են քննարկում: Թրամփը բազմիցս հայտնել է նաև, որ Վաշինգտոնում չեն բացառում այն վարկածը, որ կորոնավիրուսը ստեղծվել է Ուհան քաղաքում գտնվող լաբորատորիայում:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանը կարող էր կանգնեցնել կորոնավիրուսը, սակայն դա չի արել: Նա Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցում ասել է. «Այն հնարավոր էր կանգնեցնել, չէ որ դա դուրս էր եկել Չինաստանից»: Նրա խոսքով՝ Չինաստանը կամ չի կարողացել կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը, կամ չի արել դա: «Մենք առևտրային գործարք ենք կնքել: Սակայն դա այժմ երկրորդական է վիրուսի շուրջ տեղի ունեցողի հետ համեմատությամբ: Այս իրավիճակն անթույլատրելի է»,- հավելել է Թրամփը:

Չինաստանի կեցվածքի հարցում Թրամփը կարևոր էլ իր երկրում նախագահական ընտրությունները: ԱՄՆ նախագահն ասել է՝ կորոնավիրուսի հարցում Չինաստանի կեցվածքը թույլ է տալիս ենթադրել, որ Պեկինն ամեն ինչ կանի նոյեմբերին իր վերընտրությունը խափանելու համար:

Թրամփն ասել է, թե քննարկում է համավարակի հարցում Չինաստանին պատասխանատվության ենթարկելու մի քանի տարբերակ: «Ես շատ բաներ կարող եմ անել», - Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է ԱՄՆ ղեկավարը: Նրա համոզմամբ՝ Չինաստանը մեղավոր է կորոնավիրուսի ծագման և տարածման մասին միջազգային հանրությանն ուշացումով տեղեկացնելու, վարակի վտանգավորության աստիճանի, մարդուց մարդուն փոխանցվելու մասին չզգուշացնելու համար: «Չինաստանն ամեն ինչ կանի, որ ես պարտվեմ», - Reuters-ին ասել է Թրամփը: Նա ենթադրում է, որ Չինաստանին ձեռնտու է Դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածու, նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հաղթանակը, քանի որ, ըստ Թրամփի, դա կթուլացնի առևտրի և այլ հարցերում Վաշինգտոնի կողմից Պեկինի վրա գործադրվող ճնշումը:

Մինչդեռ Չինաստանը հայտարարել է, որ ամերիկյան ընտրություններին միջամտելու մտադրություն երբևէ չի ունեցել: «Մենք հուսով ենք, որ Ամերիկայի ժողովուրդը չի ներքաշի մեր երկիրն ամերիկյան ընտրական գործընթացի մեջ»,- ասել է Չինաստանի ԱԳ նախարարության խոսնակ Ժեն Շուանը:

ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ իրենց թշնամին վիրուսն է, այլ ոչ թե Չինաստանը, հայտարարել է Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ժեն Շուանը. «Ինչ վերաբերում է պատասխանատվության ենթարկվելուն, ապա մենք բազմիցս ասել ենք, որ վիրուսը ողջ մարդկության համընդհանուր թշնամին է։ Չինաստանը նույնպես տուժող կողմ է, այլ ոչ թե վիրուսի հանցակիցը»: Նա հավելել է, որ առողջապահության ոլորտում համաշխարհային ճգնաժամը հաղթահարելու համար միջազգային հանրությունը պետք է միավորվի և միասնաբար գործի։

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3․241․483 է, մահացել է 228․882 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 211 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:

Նկատենք, որ աշխարհում հայտնաբերված Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 3 միլիոն 300 հազարը, ավելի քան 234 հազար մարդ դարձել է համաճարակի զոհ, բուժվել է շուրջ 1 միլիոն 40 հազարը:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միացյալ Նահանգների վարչակազմը հնարավոր պատասխան քայլեր է մշակում, որոնք կարող է կիրառել Չինաստանի դեմ՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ երկիրն անցել է կորոնավիրուսի համաճարակի պիկը: Սա Ջոնսոնի առաջին ճեպազրույցն էր COVID-19-ից ապաքինվելուց և աշխատանքի վերադառնալուց հետո: Վարչապետը խոստացել է եկող շաբաթ ներկայացնել կարանտինը թուլացնելու ծրագիր, որի հիմնական նպատակն է վերագործարկել տնտեսությունը, բացել դպրոցները և վերսկսել ընկերությունների աշխատանքը:

Կորոնավիրուսը և կարանտինը հետպատերազմյան շրջանում ամենավատ վիճակի են հասցրել եվրոպական տնտեսությունը: Եվրոստատի վերջին տվյալների համաձայն՝ Եվրամիության տնտեսությունը 2020 թվականի առաջին երեք ամիսներին կրճատվել է 3,5 տոկոսով: Եթե այսպես շարունակվի, ապա տարվա կտրվածքով անկումը կկազմի 13 տոկոս, և Եվրոպան կկորցնի գրեթե 2 տրիլիոն եվրո, նաև նույնքան գումար կծախսի վիրուսի ու ճգնաժամի դեմ պայքարի համար:

Միլիոնավոր աշխատողներ աշխարհում մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը սովորաբար մասնակցում էին մեծ երթերի և հավաքների, բայց այս տարի տոնը կզոհաբերվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար: Այս տոնը սովորաբար նշվում է Եվրոպայում, Ռուսաստանում, ասիական մի շարք երկրներում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական և Հարավային Ամերիկայի մեծ մասում: Անվտանգության նկատառումներով ամբողջ Եվրոպայում հանրահավաքներն ու երթերը չեղյալ են հայտարարվել, Ռուսաստանում ևս շքերթ չի կայանա: Որպեսզի այս կորուստը ինչ-որ կերպ լրացվի, արհմիությունները համախոհներին կոչ են անում իրենց տան պատշգամբներում պաստառներ տեղադրել և գրառումներ անել սոցիալական ցանցերում՝ աշխատավորներին աջակցելու համար:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2187 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am