Եվրամիության գործերով Թուրքիայի նախարար Վոլկան Բոզկիրը հայտարարել է, որ հակաահաբեկչական օրենքի շուրջ քննարկումները դարձել են Անկարայի և ԵՄ-ի համաձայնության «աքիլլեսյան գարշապարը», հայտնում է RIA Novosti-ն:
Անցյալ շաբաթ Եվրամիությունը Եվրախորհրդարանին և Եվրախորհրդին առաջարկել է Թուրքիայի քաղաքացիների համար հանել վիզային սահմանափակումները, եթե Անկարան մինչև հունիսի վերջը կատարի մնացած 5 պայմանները: Դրանց մեջ են մտել կոռուպցիայի կանխման միջոցառումները, Եվրապոլի հետ օպերատիվ համաձայնությունների վերաբերյալ բանակցությունների անցկացումը, բոլոր անդամ-երկրների հետ դատական համագործակցությունը և ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության վերանայումը:
Բոզկիրը հայտարարել է, որ ներկայումս Թուրքիան չի կարող հակաահաբեկչական օրենքում ուղղումներ մտցնել երկրում անվտանգության իրավիճակի պատճառով: «Դա աքիլլեսյան գարշապարն է: Քաղաքական տեսանկյունից ներկա պայմաններում հնարավորություն չկա հակաահաբեկչական օրենքում փոփոխություններ կատարել»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը