Բաղդադում ահաբեկիչները ներխուժել են «Ռեալ»-ի երկրպագուների շտաբ. կա 16 զոհ
Առնվազն 16 մարդ է մահացել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների՝ Մադրիդի «Ռեալ»-ի երկրպագուների վրա հարձակվելու հետևանքով: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Դեպքը տեղի է ունեցել Բաղդադից 125կմ հյուսիս ընկած հատվածում: ««Իսլամական պետություն» միավորման ահաբեկիչների խումբը մտել է ֆան ակումբի շտաբ-բնակարան և սկսել կրակել բոլորի վրա, ովքեր այդ պահին այնտեղ են եղել»,- հայտնել է ֆան ակումբի նախագահ Զիյադ Սուբանը: «Ինչո՞ւ են նրանք դա արել: Նրանք չեն սիրում ֆուտբոլ, կարծում են, որ դա ինչ-որ հակամահմեդական բան է»,- հայտնել է ակումբի նախագահը:
