Նիկոլը, նրա պահապանները և անպատժելիությունը դատապարտելի են

Դեռևս 2019 թվականի հոկտեմբերի 5-ին Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը և Հայկ Ստեփանյանը այցելել էին «Հայելի» ակումբի գրասենյակ և կատարել քրեորեն հետապնդելի մի շարք արարքներ, մասնավորապես՝ խուլիգանություն, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը, արդարադատությանը խոչընդոտելը և մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելը: Արդյունքում, վերջիններս 2019 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող թիվ 15959619 քրեական գործով ներգրավվել էին որպես մեղադրյալներ:

Այսօր՝ 2020 թվականի ապրիլի 30-ին, վերոնշյալ քրեական գործը քննող քննիչ պարոն Գագիկ Հայրապետյանը հեռախոսային կապի միջոցով տեղեկացրեց ինձ այն մասին, որ պատրաստվում է քրեական գործի վարույթը կարճել: Հարկ է ընդգծել, որ ներկա դրությամբ, ինչպես ես, այնպես էլ վստահորդս՝ տիկին Անժելա Թովմասյանը, հնարավորություն չենք ունեցել ծանոթանալու քրեական գործի նյութերին։ Սակայն ակնհայտ է, որ շուրջ 7 ամիս անհարկի երկարաձգված քրեական գործի վարույթն իրականացնող մարմնի մտադրությունը, այն է՝ կարճել քրեական գործի վարույթը, անօրինական է, չհիմնավորված և պայմանավորված է քաղաքական պատվիրատուի ցանկությամբ:

Այս լուրը ստանալով՝ կարող ենք լրացուցիչ արձանագրել, որ իրավապահ մարմիններն ի զորու չեն պաշտպանելու մարդկանց քրեորեն հետապնդելի ոտնձգություններից` հարձակումներից: Ավելին, իրավապահ մարմիններն՝ իրենց գործողություններով և անգործությամբ, փաստացի խրախուսում են անպատժելիությունը:

Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գործում են խմբակներ, որոնք հանդես են գալիս բռնության կոչերով և հարձակվում քաղաքացիների վրա: Այդ խմբակները քաղաքացիների առողջությանը ու գույքին պատճառում են վնաս, խլում մարդկային կյանքներ՝ մնալով, սական, անպատիժ:

Այս խմբակներից մեկն էլ, որ հարձակում էր գործել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա, պաշտոնապես գործում է «Հեղափոխության պահապաններ» անվան ներքո՝ ուղղակիորեն նշելով, որ սպասարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Մարդուն կյանքից զրկելը, նրա արժանապատվությունը ոտնահարելը, նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը՝ մնալով բացարձակ անպատիժ և չարժանանալով որևէ իրավական, քաղաքական և բարոյական գնահատականի, այլևս դարձել են օրինաչափություն, և հիշեցնում է հատկապես 90-ականների սկիզբը:

Այս պայմաններում, երբ Հանրապետության տարածքում գործում են խմբակներ, որոնք գտվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանավորության տակ և ահաբեկում մարդկանց, կանխատեսելի են դարձնում բռնությունների աճը` մահվան ելքերով:

Չնայած այս ամենին՝ հարկ եմ համարում նշել, որ օրենքով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք վերոշարադրյալ ապօրինությունների դեմ պայքարի համատեքստում։ Հետագա գործողությունների մասին հավելյալ կարգով կտեղեկացվի քրեական գործի կարճման որոշումը օրենքով նախատեսված կարգով ստանալուց, ինչպես նաև քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո։

«Հայելի» ակումբի և Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ
փաստաբան Զարուհի Փոստանջյան

 

դիտվել է 1409 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am