ՊԵԿ-ը հաստատո՞ւմ է ծխախոտի մաքսանենգությունը

Հայաստանում քրեական ենթամշակույթին հարիր իրադարձությունները զարգանում են ֆանտաստիկ արագությամբ: Գավառի հայտնի իրադարձությունների հաջորդ օրը ԱԺ փոխխոսնակը օրը ցերեկով փողոցում, բառիս ամենաուղիղ իմաստով, տղայական ռազբորկա է արել Ադեկվատ կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանի հետ: Այս երկու իրադարձությունները թերևս լավ առիթ էին` շեղելու հանրային ուշադրությունը մեկ այլ` ավելի հզղոր սկանդալից: Ճիշտ նույն ժամանակում հայտնի դարձավ, որ Ռուսաստանում ինքնաթիռ է կալանավորվել, որով Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ է տեղափոխվելիս եղել Աֆղանստան։ 168.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս միջադեպը սպառնում է վերածվել հայ-ռուսական դիվանագիտական սկանդալի։

Բանն այն է, որ ռուսական կողմը ավելի վաղ խնդրել էր, որ մոսկովյան օդանավակայանից ՀՀ քաղաքացիներին Զվարթնոց տեղափոխող ինքնաթիռները Երևանից Մոսկվա վերադարձնի նաև ՌԴ քաղաքացիներին: Այսինքն՝ Երևանից Մոսկվա դատարկ թռչող ինքնաթիռը, ռուսական կողմի առաջարկով, պետք է հայրենիք վերադարձներ ՌԴ քաղաքացիներին, հատկապես որ չվերթի համար ռուսական կողմը պատրաստ է եղել վճարել: Բայց ռուսական դիվանագիտական շրջանակների այս առաջարկը կտրականապես մերժվել է: Եվ այսօր պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներին Երևան տեղափոխելու համար Զվարթնոցից Մոսկվա թռչող ինքնաթիռները ոչ թե դատարկ են եղել, այլև մաքսանենգ ծխախոտ են տեղափոխել Ռուսաստան:

168.am-ի դիվանագիտական աղբյուրի փոխանցմամբ՝ «Արթուր անունով մարդ կա, ով զբաղվում է ՀՀ քաղաքացիներին Երևան վերադարձնելու խնդիրներով: Իրականում հենց նա է Հայաստանից ծխախոտի մաքսանենգ խմբաքանակների դիմավորողն ու ցրողը: Համաճարակի այս ողջ ընթացքում բոլոր ինքնաթիռները, որ Արթուրը Երևան է ուղարկել, Մոսկվա են վերադարձել մաքսանենգ ծխախոտի խմբաքանակներով: Ըստ թերթի` կան հստակ տեղեկություններ, որ այս ամենի հետևում կանգնած են Նիկոլ Փաշինյանի աներձագն ու մերձավորները, որոնք անգամ այս օրերին չեն խորշում սովի շեմին կանգնած երկրում սիգարետի կանտրաբանդայով զբաղվել ու միլիոններ աշխատել, իսկ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակին գերի դարձած ՌԴ քաղաքացիների վրա թքած ունեն:
Մամուլում շատ արագ տարածված այս տեղեկությունը Նիկոլ Փաշինյանի աներձագը` ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, հերքել է` դա համարելով նախկին իշխանության կողմից իր դեմ սարքված մուտիլովկա: Հասկանալի է, որ նման տեղեկությունը Փաշինյանի մերձավորը չէր հաստատի: Բայց շատ ավելի հետաքրքիր է դեպքի առնչությամբ ՊԵԿ-ի տարածած պարզաբանումը, որտեղ հերքելով հաստատել է, որ Հայաստանից իսկապես ծխախոտ տարվել է Ռուսաստան: Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ խնդրո առարկա ծխախոտի արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է մաքսային ընթացակարգով՝ էլեկտրոնային ապրանքային հայտարարագրի կիրառմամբ։

<<Հայտարարագիրը գրանցվել է մաքսային մարմինների էլեկտրոնային համակարգում։ Հայտարարագիրը ներկայացնելիս կցվել են նաև ապրանքն ուղեկցող փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր, բեռնագիր, պայմանագիր, ծագման հավաստագիր և այլն)։ Հայտարարագրի՝ համակարգում գրանցված լինելը նշանակում է, որ այն հնարավոր չէ կեղծել, իսկ դրանում առկա տվյալները՝ ՀՀ և ԵԱՏՄ անդամ (այդ թվում՝ ՌԴ) մաքսային մարմինների միջև գործող փոխգործակցության շրջանակում հասանելի են ՌԴ մաքսային մարմինների համար։ Հայտարարագրում և համապատասխան ուղեկցող փաստաթղթերում, որպես բեռի նշանակման երկիր նշված է Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը։ Ընդ որում, թե հայտարարագրում, և թե բեռնագրում, որպես ԵԱՏՄ տարածքը լքելու ելքի մաքսային մարմին նշված է Ղազախստանի Հանրապետության «Տաժեն» մաքսակետը։
Կոմիտեն տեղեկացնում է նաև, որ խնդրո առարկա ապրանքների մի մասն առայժմ չի արտահանվել: Այն առ այսօր գտնվում է պահեստում՝ մաքսային հսկողության ներքո, և վերջինիս նկատմամբ իրականացված հսկողության արդյունքում պարզվել է, որ դրանք դրոշմավորված չեն ՀՀ ակցիզային դրոշմանիշներով, ինչը համապատասխանում է ՀՀ Հարկային օրենսգրքի 392-րդ հոդվածի պահանջներին։
ՊԵԿ-ը հայտնում է նաև, որ նշված ծխախոտի արտադրանքն ունի հայկական ծագում։ Դրանց մաքսային ձևակերպումները և հսկողությունը ՀՀ մաքսային մարմինների կողմից իրականացվել են օրենքի տառին համապատասխան, իսկ այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։ Հետևապես, նաև անհեթեթություն է մամուլի այն վարկածը, որ որևէ տնտեսավարողի կողմից այլ երկրի տարածքում առերևույթ թույլ տված որևէ խախտման կամ կեղծիքի մեջ պետք է փնտրել ՀՀ ՊԵԿ մաքսային մարմինների մասնակցությունը>>,- նշված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Փաստորեն ՊԵԿ-ը հաստատում է, որ Հայաստանից Աֆղանստան ծխախոտի արտահանում կատարվել է, և ապրանքի մի մասը դեռ Հայաստանում է: Ավելին` հաստատում է, որ ծխախոտը դրոշմավորված չի եղել ՀՀ ակցիզային դրոշմանիշներով: Եվ եթե անգամ դա ՀՀ հարկային օրենսդդրությանը չի հակասում, դա դեռ չի նշանակում, թե առանց ակցիզի Ղազախստանի «Տաժեն» մաքսակետը ուղարկվող բեռը չէր կարող որակվել մաքսանենգ: Չմոռանանք, որ Աֆղանստանը ԵԱՏՄ անդամ երկիր չէ, հետևաբար արտահանումը պիտի կատարվեր ոչ թե ԵԱՏՄ մաքսային ընդհանուր երկրի կանոններով, այլ երրորդ երկիր արտահանելու իրավական ընթացակարգով: Իսկ ՊԵԿ հաղորդագրության մեջ նման պնդում չկա, ավելին` այնտեղ նշվում է ԵԱՏՄ ընթացակարգի համապատասխանության մասին, ինչը անհասկանալի է, որովհետև ապրանքը արտահանվել է ոչ թե ՌԴ կամ Ղազախստան, այլ, ինչպես ՊԵԿ-ը ինքն է հաստատում, Աֆղանստան: Ստացվում է, որ ՊԵԿ-ը չի բացառում հայկական ծխախոտի մաքսանենգությունը: Մնում է հասկանալ` ով է կատարողը: Բայց սա արդեն առաջնային նշանակության հարց չէ, որովհետև նման կարգի գործարքներ միշտ էլ ի զորու են անել նրանք, ովքեր ունեն իշխանության ամենաբարձր հովանին:

 

Հայկ Դավթյան

դիտվել է 15493 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am