Բողոքի ակցիան ավարտվեց
Երեւանի Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քիչ առաջ ավարտվեց «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության բողոքի ակցիան։Ակցիայի ամսնակիցները ցանկանում էին մոտենալ կեցավայրի մուտքին եւ փոխանցել իրենց պահանջները, սակայն ոստիկանները՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, թույլ չտվեցին նրանց անել դա։ Օսիպյանը հրաժարվեց նամակը փոխանցել՝ նշելով, որ իր գործառույթը միայն հասարակական կարգի պահպանումն է:
