Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակը հանցագործություն կլինի Ղարաբաղի ժողովրդի հանդեպ․ Նորատ Տեր-Գրիգորյանց

«Փուլային տարբերակի իրագործման դեպքում Ղարաբաղի ժողովուրդն ինքնակամ՝ առանց պատերազմի, կլքի Ղարաբաղը»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով Ադրբեջանից վերջին օրերին ակտիվացած պատերազմի սպառնալիքներին, պատերազմի հավանականությանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի քաղաքականությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ներկայումս ակտիվորեն քննարկվում են փաստաթղթեր, որոնք ենթադրում են ԼՂ հակամարտության փուլային կարգավորում, և դրանք սկսել են քննարկվել 2019 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում կայացած Մնացականյան-Լավրով-Մամեդյարով հանդիպման ընթացքում։

Ի պատասխան՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ 2018 թվականին սկսած գործընթացը սահմանափակվել է որոշ տարրերի շուրջ կողմերի քննարկումով ու գնահատականով։

Այնուհետև ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հավելել էր, թե Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները, ավելին, 2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա:

Նորատ Տեր-Գրիգորյանցի խոսքով՝ պատերազմով սպառնալն Ադրբեջանի պաշտոնական ավանդական քարոզչությունն է։

«Ալիևը մշտական կերպով խոսում է այն մասին, որ անելու է ամեն բան Հայաստանին մեկուսացնելու, պատերազմ սկսելու համար, իսկ մենք մեր անօգուտ վերաբերմունքով նպաստում ենք դրան՝ փոխարենը բացահայտենք և ցույց տանք աշխարհին, թե ինչպես է Ադրբեջանը հայկական սահմանները, անկախ պետության սահմանները թիրախավորում, մենք ոչինչ չենք ասում։ ՀՀ ԱԳՆ-ն պետք է դիմի ՄԱԿ ԱԽ և հայտարարի, որ ագրեսիվ գործողություններ են ձեռնարկվում անկախ երկրի հանդեպ, սակայն ոչ մի նման բան տեղի չի ունենում, միայն խոսում են»,- նման մտահոգություն հայտնեց գեներալ-լեյտենանտ Տեր-Գրիգորյանցը։

Նա այն կարծիքին է, որ անօգուտ են բանակցություններն ադրբեջանական կողմի հետ, որը պատրաստվում է պատերազմի։ Ուստի, գեներալի համոզմամբ, Հայաստանը պետք է բանակցի Ռուսաստանի հետ, որը ՌԽՖՍՀ-ի իրավահաջորդն է, որն էլ 1921 թվականին Լեռնային Ղարաբաղը հանձնեց ադրբեջանական ԽՍՀ-ին։ Սա, նրա վստահեցմամբ, միակ ելքն է, որի մասին նա ժամանակ առ ժամանակ բարձրաձայնում է։

Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակի վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մեկնաբանությունների մասին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ խոսում են յոթ շրջանների վերադարձի, փախստականների վերադարձի մասին, և որքան էլ ուշագրավ է, խոսք չկա այն մասին, որ, օրինակ, փուլային կերպով Հայաստանին վերադարձվի Շահումյանի շրջանը,Ղարաբաղի մեր հարթավայրերը։

«Նման բան չի ասվում, քանի որ մենք կհայտնվենք Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում, քանի որ Ադրբեջանը ստիպում է, որ շրջաններ հանձնվեն, թուրքերը ևս պնդում են, Ռուսաստանն էլ անում է, ԵԱՀԿ-ն ևս այդ դիրքորոշման մեջ է։ Սակայն դրա իրագործումը կլինի հանցագործություն, քանի որ այնտեղ կգնա ոչ թե այն ժողովուրդը, որն այնտեղ ապրել և փախել է, այլ կգնան Իսլամական պետության ահաբեկիչները, հանցագործները, հատուկ ծառայությունների ներկայացուցիչները և այլն։ Դա Թուրքիայի քաղաքականությունն է: Բացի դա, այն ժողովուրդը, որը փախել է Ղարաբաղից և, ընդհանրապես, Ադրբեջանի ողջ ժողովուրդը ատելության մթնոլորտում է դաստիարակվել։

Բաքվում ջարդեցին, Սումգայիթում ջարդեցին, իսկ Ղարաբաղում չկարողացան նույնն անել, քանի որ մարդիկ պաշտպանվեցին և տեղը դրեցին նրանց, իսկ Ադրբեջանը դեռ խորապես վիրավորված է դրանից և փորձում է ամեն դեպքում դա իրականացնել։

Տեսնում է, որ պատերազմով չի հաջողվում, քանի որ մենք հիմա զինված ենք. հին թե նոր սպառազինություն՝ նշանակություն չունի, տանկը տանկ է, թնդանոթը՝ թնդանոթ։ Ես մի անգամ ասել եմ, Փաշինյանի հուշարձանը պետք է կանգնեցնել, եթե նա փորձում է նոր սպառազինություն ձեռք բերել, բայց չպետք է պիտակավորել հին սպառազինությունը, քանի որ մենք դաստիարակում ենք մարդկանց սիրո և հարգանքի ոգով այն սպառազինության նկատմամբ, որն առկա է և որը նորմատիվներն իրականացնում է բարձր մակարդակով, պետք է կառավարենք այդ սպառազինությունը, իսկ եթե դա պիտակավորենք, մարտական պատրաստականությունն էապես կնվազի։

Եթե փախստականների վերադարձ կազմակերպվի, և այնտեղ, ինչպես ասացի, գնան հանցագործներ, ահաբեկիչներ, Ղարաբաղի ժողովուրդն ինքնակամ կհեռանա Ղարաբաղից՝ առանց պատերազմի, քանի որ թիկունքումդ դանակով հանցագործն է կանգնած լինելու, ի՞նչ է՝ կանգնելու են, փախչելու են, չէ՞։ Լավրովը պնդում է, պնդում է և փորձում է գնալ փուլային ճանապարհով»,- ասաց ռազմական գործիչը։

Հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը հետաքրքրված կարգավորման փուլային տարբերակով, Նորատ Տեր-Գրիգորյանցը պատասխանեց, որ Ռուսաստանը հետաքրքրված է, քանի որ սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ, լրջորեն մտերմացել է, իսկ դա Թուրքիայի քաղաքականությունն է։ «Իսկ ինչո՞ւ են մտերմացել, քանի որ համատեղ խողովակներ ունեն, ՌԴ-ն ուժեղացնում է թուրքերին։ Ես որևէ մեկին դեմ չեմ, բայց դե, այսպիսի քաղաքականություն է, որը ոչ միշտ եմ հասկանում և ընդունում։ Իսկ Հայաստանը նվիրված է Ռուսաստանին, այսպես է, բարդ է հասկանալ այս քաղաքականությունը։ Հայաստանը ոսկոր է պանթյուրքիստական ծրագրերի «կոկորդում»»,- ասաց գեներալ-լեյտենանտը։

Ըստ Նորատ Տեր-Գրիգորյանցի՝ պատերազմի վտանգը կա միշտ։

«Ինչո՞ւ է, ըստ Ձեզ, Ադրբեջանն ատելություն սերմանում իր ժողովրդի շրջանում… այնքան սպառազինություն է ձեռք բերել պարոն Ալիևը, որ ատելությամբ նախապատրաստում է ժողովրդին պատերազմի: Բնական է, որ, երբ լինի պատերազմ, այդ ոգով դաստիարակված մարդիկ հեշտությամբ կպատերազմեն։ Դա ահաբեկչական բանակ է, դա կենդանական ատելություն է քրիստոնյա ժողովրդի Հայաստանի հանդեպ»,- ասաց գեներալ-լեյտենանտը։

դիտվել է 364 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am