Երթ դեպի Սերժ Սարգսյանի տուն (տեսանյութ, լրացված)
Այս պահին երթի մասնակիցները ուղղվել են դեպի նախագահական ամառանոց՝ Սերժ Սարգսյանի տուն։ Մասնակիցները Սերժ Սարգսյանից պահանջում են՝ պետբյուջեից ֆինանսական աջակցություն ցուցաբերել զոհված զինվորների ընտանիքներին՝ առնվազն 30,000-ական դոլարի չափով, ինչպես նաև վիրավորված զինվորներին՝ առնվազն 5000-ական դոլարի չափով: ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին պարտավորեցնել պետբյուջե փոխանցել Պանամական օֆշորային ընկերություններից անօրինական ճանապարհով ստացած իր ամբողջ եկամուտը, և այլն:
