Պահանջում են Սեյրան Օհանյանի հրաժարականը
«Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամներն ակցիա են իրականացնում Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկում: Նրանց պահանջներից մեկն այն է, որ աշխատանքից ազատվի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նախաձեռնության անդամները նաև պահանջում են պետական բյուջեից գումար հատկացնել զոհված զինծառայողների ընտանիքներին, վիրավոր զինծառայողների ընտանիքներին, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովին եւ ԶՈՒ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին:
