Կոլապս, տնտեսությունների փլուզում, կամ՝ ով, ինչքան կդիմանա. Մենք դեռ փաստերը 2-3 ամիս ուշացումով խոստովանում ենք

Ադրբեջանի Կենտրոնական բանկը Atabank, AGBank, NBC Bank և Amrah Bank 4 բանկերի ուղիղ կառավարում մտցրեց երեկվանից: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նշանակվել են ժամանակավոր կառավարիչներ, որոնց փոխանցվել են կառավարման բոլոր լիազորությունները։

Ադրբեջանի տնտեսությունը օրական 120-ից 150 միլիոն մանաթի (70-ից 90 միլիոն ԱՄՆ դոլար) կորուստ է կրում կորոնավիրուսի համավարակի և դրանով պայմանավորված կարանտինի հետևանքով, երեկ հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը:

Ըստ Turan գործակալության՝ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է. «Հարկադիր պարապուրդը խնդիրներ է առաջացնում անգամ խոշոր ձեռնարկություններում: Ճիշտ է, ապրիլի 27-ից կառավարությունը որոշել է աստիճանաբար վերացնել գործող սահմանափակումները, այնուամենայնիվ, կորոնավիրուսի սպառնալիքը դեռ տևական ժամանակ իր ազդեցությունը կունենա ստեղծված իրավիճակի վրա»:

Ջաբարովի խոսքով` եթե իրադրությունը զարգանա հոռետեսական սցենարով, և կառավարությունը կրկին ստիպված լինի խիստ միջոցների դիմել, ապա «գործարարների կորուստները շատ ավելի զգալի կարող են լինել, ընդհուպ մինչև սնանկացում»:
Փորձագետները նկատում են, որ բազմաթիվ միջազգային կառույցների կանխատեսումներով` Ադրբեջանում մանաթի արժեզրկում տեղի կունենա, եթե նավթի գինը շարունակի ցածր մնալ։

Բոլորի համար պարզ է, որ Ադրբեջանի համախառն ներքին արդյունքի 35-40%-ը հիմնված է նավթի վրա։ Իսկ ի՞նչ է կատարվում վերջին 2 ամիսների նավթի շուկայում՝ նույնպես պարզ է...

Իսկ Ադրբեջանը 2020 թվականի համար բյուջեն կանխատեսելիս նավթի մեկ բարելի գինը սահմանել էր 55 ԱՄՆ դոլար, սակայն այս պահին նավթի մեկ բարելի գինը 20 դոլարից ցածր է։ Այսինքն, ստացվում է, որ այս իրավիճակում նավթի արդյունահանումն Ադրբեջանը կրճատել է։

Կան տեղեկություններ, որ այս պահի դրությամբ օրական միջին արտահանումը կազմում է 540 հազար բարել, ինչը 200 հազարով պակաս է Ադրբեջանում նախնական կանխատեսածից։

Հետևաբար, տարբեր միջազգային կենտրոնների հաշվարկներով` 2020թ. վերջին նավթի մեկ բարելի գինը 40 դոլարի հասած չի լինի անգամ, ինչի արդյունքում` հնարավոր է Ադրբեջանում արձանագրվի մանաթի հերթական արժեզրկում»։

Կարող ենք ասել, որ երեկ Ադրբեջանի բանկային համակարգը փլուզման առաջին քայլն արեց: Պաշտոնապես երկրի էկոնոմիկայի նախարարի մակարդակով արձանագրվում է, որ Ադրբեջանի տնտեսությունն օրական կորցնում է 70-ից 90 միլիոն ԱՄՆ դոլար:
Ջաբարովը չի բացառել, որ եթե կառավարությունը կրկին ստիպված լինի խիստ միջոցների դիմել, ապա գործարարների կորուստներն ավելի զգալի կլինեն, ընդհուպ մինչև սնանկություն:

Նշենք, որ ապրիլի 27-ից, Ադրբեջանում կարանտինային սահմանափակումները փոքր-ինչ մեղմացվել են: Մասնավորապես, բացվել են խանութների մեծ մասը, որոնք փակվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով։ Սակայն շուկաները շարունակում են փակ մնալ: Ավտոբուսների աշխատանքը թույլատրվում է, սակայն չի գործում մետրոն, արգելված է միկրոավտոբուսների երթևեկությունը: Կարանտինային ռեժիմը Ադրբեջանում կպահպանվի մինչև մայիսի 4-ը։

Ադրբեջանի բանկային համակարգում կոլապսի ճանապարհը կարող են բռնել շատ երկրներ, մասնավորապես խոշոր տնտեսություն, արդյունաբերություն, հզոր ձեռնարկություններ ունեցող պետությունները: Համեմատաբար փոքր տնտեսությունները, օրինակ՝ Հայաստանի դեպքում գոյատևելու ժամանակը ձգելու որոշակի հնարավորություն կա, բայց ճգնաժամը, որ հաստատվելու է և ունենալու ենք խիստ որոշակի բացասական հետևանքներ՝ դրանում էլ կարելի է չկասկածել:

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն էլ էին մտահոգիչ, նա, թեև կորոնավիրուսի հետևանքներին նախկինում լուրջ չէր վերաբերում, այսօր արդեն ստիպված եղավ արձանագրել՝ կորոնավիրուսը հնարավոր է մինչև հաջորդ տարվա մարտը գոյություն ունենա, և դրա հիմքում՝ նաև ճգնաժամը:

Այն, ինչ այսօր Փաշինյանն է արձանագրում, արդեն գրեթե 2-3 ամիս այլ երկրների առաջնորդներ ու փորձագետներ են արձանագրում՝ մտորելով իրենց անելիքների մասին՝ որ երկիրն ինչպես է դիմագրավելու:

Մինչդեռ մեր իշխանությունը դեռևս հանրահայտ փաստերը 2-3 ամիս անց գիտակցելու ու խոստովանելու ռեժիմում է: Նկատելի է, որ առայժմ հստակ ռազմավարություն, մարտավարություն մշակված չէ, մենք դեռ խորը անորոշության մեջ ենք:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2703 անգամ
Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am