Մետրոյի Բաղրամյան կայարանը փակ է
Այս պահին փակ է մետրոյի Բաղրամյան կայարանը: Մետրոյի աշխակիցներից մեկը մեր թղթակցին հայտնել է, որ կայարանը փակ է այսօրվա ակցիայի պատճառով: Սա դարձել է բազմաթիվ մարդկանց դժգոհության առիթ: Այս պահին «Մենք ենք տերը մեր երկրի» նախաձեռնության անդամները ակցիա են իրականացնում Պռոշյան-Բաղրամյան խաչմերուկում:
