Արցախի Հանրապետության կարգավիճակը չի կարող քննարկման առարկա լինել․ Արամ Սարգսյան. Տեսանյութ

Որևէ մեկը չի կարող հերքել, որ 1991թ. հուլիս ամսին կայացել է Շահումյանի շրջանը հանձնելու փորձ, որը ես կանխել եմ: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Արամ Սարգսյանը պնդում է նաև, որ նույն սցենարով 1992թ. հանձնեցին Շահումյանի շրջանը, որը համաձայնեցված է եղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ համաձայն որի՝ Հայաստանն ու Ադրբեջանը մեկ տարի է բանակցում են Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի շուրջ, ասել է. «Սերգեյ Լավրովն ասում է՝ ինչ օրակարգ կա այսօր, մեր նախարարն ասում է՝ այդպիսի փաստաթուղթ չենք քննարկում, բայց նույն օրը Զոհրաբ Մնացականյանը մասնակցում է մի կոնֆերանսի, որից հետո հայտարարում են՝ նախատեսված մարդասիրական միջոցառումները ժամանակավոր կասեցված են կորոնավիրուսի պատճառով»:

Արամ Սարգսյանը հռետորական հարց է բարձրացնում՝ մարդասիրական միջոցառումներից մեկն էլ ադրբեջանցիների ու հայերի համատեղ բնակեցումն է՞ Արցախում․ «Մենք այս աշխարհում ամենամեծ տխմարն ե՞նք, որ թույլ տանք ադրբեջանցիները մեզ հետ մի տարածքում բնակվեն։ Ադրբեջանցիներն այնքան մեծ ատելությամբ են լցված մեր նկատմամբ, որ անգամ մի փոքր գյուղում չի կարելի նրանց թույլ տալ հայերի հետ բնակվեն»։

Հարցին՝ մեր իշխանությունը չի՞ գիտակցում ինչի շուրջ է բանակցում, Արամ Սարգսյանը պատասխանել է․ «Ես բաց նամակ եմ գրել Զոհրաբ Մնացականյանին՝ բա ասում եք՝ նրբություններին տիրապետում եք, բա ինչի՞ շուրջ եք բանակցում»։

Ըստ Արամ Սարգսյանի՝ ոչ ոք ուշադրություն չի դարձնում՝ Զոհրաբ Մնացականյանն ինչ է ասում․ «Մնացականյանն ասում է՝ տարածքները մեզ համար անվտանգություն են։ Այսինքն՝ այդ տարածքներն ազատագրված չեն, օկուպացված ե՞ն և դու դա ուղղակի պահում ես որպես անվտանգության գոտի՞»։

Արամ Սարգսյանի համոզմամբ՝ Արցախի Հանրապետության կարգավիճակը չի կարող քննարկման առարկա լինել։

Դիտարկմանն՝ այս իշխանության ստելու պատճառով կարող է՞ ձևավորվել հանրային պահանջ, որպեսզի վարչապետն ու ԱԳ նախարարը հրաժարական տան, Արամ Սարգսյանը նշել է․ «Իշխանությունն այսօր պետք է բացարձակ հաշվետու լինել հանրության առջև։ Հասկացանք՝ Զոհրաբ Մնացականյանն ասում է՝ մենք զիջման չենք գնա, շատ լավ, էդ դեպքում ասեք՝ ինչ եք առաջարկում Արցախի հարցի կարգավորման համար»։

Արամ Սարգսյանի խոսքով՝ քանի որ իշխանությունը չի հստակեցնում ինչի շուրջ են բանակցում, հետևաբար կարող է նաև հանրային պահանջ ձևավորվել։

Արամ Սարգսյանի դիտարկմամբ՝ քանի դեռ մենք ամբողջությամբ տարված ենք ներքին «ռազբորկաներով», արտաքին կարևորագույն խնդիրներին չենք կարող դիմագրավել։

դիտվել է 571 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Երեք նախագահնե՛ր, զգույշ եղեք․ սարսափելի զարգացումներ են երկրի ներսում․․․»․Լարիսա Ալավերդյան (video) 20 հոգով դաժանաբար սպանեցին իմ որդուն. Սպանվածի մոր բացահայտումը (video) 90 օր ա պեչատը խփած, բայց դրա կեսը կորցրել եմ հերթերի մեջ․ բեռնատարի վարորդ (video) Եղբոր գլուխը Արսենը գտել է ռազմի դաշտից, եղբորորդուց լուր չունի, ու էս մարդուն խուլիգան են անվանում (video) Փաշինյա՛ն, էդ քո տրյուկներին ի պատասխան լսիր․ Արթուր Խաչատրյան (video) ՌԴ ոստիկանությունը վերջին 1 ամսում ստուգումներ է անցկացնում.մուտքի արգելք կունենան 3-ից 10 տարով,եթե (video) Օրը բարի չէր Նիկոլ Փաշինյանի համար․ Արմեն Աշոտյան (video) Թուրքական բրենդի հյուրանոց կբացվի՞ Հայաստանում․ Գևորգ Պապոյանի մեկնաբանությունը (video) #ՈՒՂԻՂ․ Ի՞նչ է խնդրել Ալիևը Պուտինից․ Երվանդ Բոզոյան (video) Ավինյանի ղեկավարած ավագանին փոշմանել է. Մետրոյի վրա 5.3 մլրդ դրամ չեն ծախսի Կանխվել է վրեժխնդրության հողի վրա ծրագրված սպանություն. կան կալանավորված անձինք Վարդան Հարությունյանի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ Լյուբով Ուսպենսկայան և Երևանի տոնը "Այն տղա, քեզ "հարբեցող ծաղրածու ասող Ադրբեջանի առաջնորդի հետ կգաս Շարմ էլ Շեյխ"... Իջևանցին մարզպետարանի շենքի դրոշի վիճակի համար Նիկոլ Փաշինյանին բողոքել է նրա քավոր, Տավուշի մարզպետից Իսրայելին հանձնվող 20 պատանդները Ովքեր են Նոբելյան խաղաղության՝ վերջին 15 տարիների մրցանակակիրները ու ինչու են ստացել այդ մրցանակը Ի՞նչ եք խոսում, ԿԲ-ն ո՞նց է անկախ․ Արթուր Խաչատրյանը «նեղը գցեց» ՔՊ-ի պաշտոնյային (video) Փաշինյա՛ն, ռադներդ քաշելու եք․․ ասե՛մ՝ ինչպես․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Գեղարքունիքում «BMW»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. հարվածից նրա ոտքը կտրվել է Իշխանությունն ամեն բան անում է Սեւակ Խաչատրյանին «նախկինների» հետ կապելու եւ վարկաբեկելու համար. Ժողովուրդ Վանաձորի կրիմինալ քաղաքապետն անգամ տուն չունի. Փաշինյանի «սրտի Ական». Ժողովուրդ Մակրոնը կանգնել է ճակատագրական ընտրության առաջ․ Սուրենյանց Խաղահրապարակում պատահարից հետո 6–ամյա տղայի մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել Իսրայելցի պատանդների առաջին խումբը հանձնվել է ԿԽՄԿ-ին Գազայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am