ՌԴ արտադրության զենքն իրարանցում է առաջացրել Թուրքիայում
Ռուսական ընկերությունների կողմից ստեղծված Mini Rex անվամբ զենքը թուրքական մամուլում իրարանցում է առաջացրել: Գրեթե բոլոր թուրքական լրատվական կայքերը հրապարակել են այդ զենքի մասին պատմող տեսանյութը: Ռուսական Lobayev Robotics ընկերության կողմից ստեղծված և KBIS ընկերության կողմից զարգացված RS1A3 Mini Rex ամվամբ զինատեսակը կատարում է բազմաթիվ գործողություններ: Այն կշռում է 23 կգ, իսկ մարտկոցները աշխատում են մինչև 15 ժամ:
