Ինչու է Նիկոլ Փաշինյանը վաճառում իր բնակարանը

Մամուլում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը վաճառում է իր՝ «Հայրենիքի» կինոթատրոնի մոտ գտնվող բնակարանը։ Այն բնակարանը, որտեղից նա տեղափոխվել է կառավարական ամառանոց։ Այն բնակարանը, որը էժանագին քարոզչական նպատակներով հանձնվեց անապահով ընտանիքի՝ Փաշինյանի կնոջ՝ «Օգնենք տուն չունեցողներին և նրանց տանք չբնակեցվող մեր տները» կոչի շրջանակներում։

Եթե նիկոլենք ուզում են վաճառել բնակարանը, նշանակում է ցուցադրական բարեգործական ակցիան ավարտվել է և անապահովներին արդեն վռնդել են կամ էլ «չուժոյներին» տանից կքշեն հենց որ հաջողացնեն այս ճգնաժամի պայմաններում վաճառել բնակարանը։ Հո գնորդներին չե՞ն ասելու, թե բա գնի՛ր վարչապետի բնակարանը և ստացիր բոնուս՝ ի դեմս այդ բնակարանում ապրող անապահովների։

Մեզ չի հետաքրքրում, թե ինչքանով ու երբ կվաճառվի Նիկոլի բնակարանը, որը նա ձեռք է բերել իր ատելի իշխանությունների օրոք կոպեկ-կոպեկ հավաքելով սեփական թերթի վաճառքից առաջացած միջոցները։

Հետաքրքիր է այլ բան։ Ինչո՞ւ է Փաշինյան Նիկոլն այս նեղ մաջալին բնակարանը հանել վաճառքի։ Հազիվ թե այս կորոնավիրուսային ճգնաժամի պայմաններում փողի պակաս ունենա ու որոշի տունը ծախելու տարբերակով մի կերպ սև իկրա գնել երեխեքի համար։ Կորոնավիրուսն ո՞ւմ շունն է, որ Նիկոլի գրպանին խփի ու ստիպի նրան տունը ծախելու հույսին մնալ։ Սամվել Ալեքսանյանը՝ Լֆիկ Սամոն, քանի կա, Նիկոլը տուն ծախելու հույսին չի մնա։

Բա լավ, եթե սև իկրայի պակաս չկա, ապա ինչո՞ւ է ծախում տունը։

Մարդիկ ընդհանրապես տունը մի քանի նպատակով են վաճառում՝

1․ եթե ուզում են ավելի լավը գնել,

2․ եթե փող չունեն և տեղափոխվում են համեմատաբար վատ բնակարան, իսկ հին ու նոր բնակարանների գների տարբերությունից առաջացած գումարը ծախսում են,

3․ եթե վարկի տակ են մնացել ու ստիպված ծախում են, որ, օրինակ, լվացքի մեքենայի վարկը մարեն,

4․ եթե հեղափոխականների սիրելի բուքմեյքերական կետերում պարտվել են ու պետք է փողը հասցնեն Նիկոլի ջրի շիշը բռնողի ընկերներին կամ Ալեն Սիմոնյանի ընկերների գրասենյակին,

5․ եթե շատ բնակարաններ ունեն և մեկը վաճառում են, որպեսզի փողը գործի մեջ դնեն,

6․ եթե արտագաղթում են։

Բնակարանը վաճառելու այլ պատճառներ էլ կարող են լինել, բայց հիմնականում սրանք են։ Իսկ երբ բնակարան է վաճառում գործող վարչապետը, որը կառավարական ամառանոցում տնից տուն է տեղափոխվում և թանկարժեք «ռեմոնտներ» անում՝ ի ուրախություն «հպարտ» քաղաքացիների, վերը նշված պատճառներին ավելանում են ևս մի քանիսը։

Եթե Նիկոլը տունը ծախում է, ապա նշանակում է, որ նա պատրաստվում է թռիչքի՝ վարչապետի աթոռից ինքնաթիռի աթոռ, ապա՝ հեռավոր երկրներ։ Թռիչքն այդ «ա լյա» Կերենսկի կարող է լինել։ Մնում է շորերի հարցը։

Կա նաև այլ տարբերակ։ Եթե Նիկոլը տունը ծախում է, ապա դրանով ուզում է ցույց տալ, որ երկար, ավելի ճիշտ՝ ցմահ է պատրաստվում մնալ կառավարական ամառանոցում, այսինքն՝ սոսնձվել վարչապետի աթոռին։ Եթե գործ ունենք այս տարբերակի հետ, ապա Նիկոլը շատ վատ հաշվարկող է, քանզի կարող է սեփական ընտանիքն առանց տուն թողնել։ Քանզի նա, մեղմ ասած, երկար չի մնալու վարչապետի աթոռին։ Թեև հանուն արդարության պետք է ասել, որ նա վարչապետությունից հետո եթե հաջողացնի ազատ քաղաքացու կարգավիճակում մնալ, ապա իր 3-րդ մասի բնակարանի պես հարյուրավոր բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն կունենա, քանզի վարչապետության շրջանում բարեգործ Լֆիկ Սամոն այնքան է հեղափոխական դարձել, որ Նիկոլը տուն գնելու համար փողի պակաս չի ունենա։

Ամփոփելով նկատենք, որ շատ անկապ պահ է ընտրել Նիկոլը բնակարանը վաճառելու համար։ Համ ճգնաժամ է ու հազիվ թե գնորդ գտնվի, համ էլ սա այն դեպքը չէ, որ գնորդին համոզես, թե բա «ժողովրդի» վարչապետի տունն է, ղսմաթով է, գնեք և շահեք։ Հատկապես որ որոշ ժամանակ անց տունն այդ ոչ թե ղսմաթով, այլ նաֆսված կարող է համարվել։

Ի դեպ, Նիկոլի տան վաճառքի պահով կա նաև այլ վարկած։

Կաշառքի մի տեսակ կա։ Էն որ շեֆին ուզում են փող տալ, բայց որպեսզի կոպիտ չստացվի և ամեն ինչ օրենքով լինի, գնում են նրան պատկանող որևէ գույք՝ շուկայականից բարձր գնով։ Ասենք ավտոմեքենա կամ բնակարան։ Ասելս այն է, որ պետք է ուշադիր լինել և հասկանալ, թե ով է գնելու այդ բնակարանը, արդյոք դա իրակա՞ն գնորդն է, թե՞․․․

Մի խոսքով, դժվար է հասկանալ Նիկոլի «բնակարանային» մոտիվացիան, բայց հաստատ կարելի է պնդել, որ նրան «էն գլխից» փչացրել էր բնակարանային հարցը։

Արեգնազ Մանուկյան

7or.am

դիտվել է 4327 անգամ
Լրահոս
Արամ Ա Վեհափառը Վենեսուելայի դեսպանի հետ քննարկել է հայ համայնքին առնչվող հարցեր Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական․ Սպերցյան Բոչորիշվիլի․ ՀՀ և Ադրբեջանի խաղաղ գործընթացի զարգացումները կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար Պայքար է ընթանում բանակցությունների նկատմամբ վերահսկողության համար․ Զաքարյան Փաշինյանն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Երկու քննիչների և հինգ այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Կառավարության հրապարակած, այսպես կոչված, զեկույցը հակասահմանադրական է և հակականոնական․ Մայր Աթոռ «Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am