Մնացական Սարգսյանը բարձր պաշտոն է ստացել ՌԴ գլխավոր դատախազությունում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կադրային մի շարք վերադասավորումներ է կատարել ուժային գերատեսչություններում: ՌԴ գլխավոր դատախազությունում պաշտոններ են ստացել Մուրադ Կեհլերովը՝ ՌԴ նախկին գլխավոր դատախազի տեղակալ Սաբիր Կեխլերովի որդին և Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Մնացական Սարգսյանը, վերջինս նշանակվել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի խորհրդական: Ինչպես նշվում է՝ Սարգսյանը ՌԴ գլխավոր դատախազությունում առաջին օտարերկրացին է, որը նման բարձր պաշտոն է զբաղեցնում, հայտնում է gazeta.ru-ն:
