Դի Կապրիոն Պուտինի դերը խաղալու ցանկություն է հայտնել
Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն գերմանական թերթին տված հարցազրույցում ասել է, որ մեծ սիրով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերը կխաղար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Դերասանն ասել է, որ մի քանի տարի առաջ, սիբիրյան վագրերի պաշտպանության վերաբերյալ Պետերբուրգում տեղի ունեցած ֆորումի ժամանակ անձամբ հանդիպել է Պուտինին: «Ես ու Պուտինը խոսել ենք ընդամենը այդ գիշատիչ կենդանիներին պաշտպանելու մասին: Մեր հանդիպումը քաղաքական բնույթ չի կրել»,- ասել է Լեոնարդո Դի Կապրիոն: Նա նշել է, որ հիացած է Ռուսաստանի պատմությունով: «Ես սիրով նաև Լենինի դերը կխաղայի: Կարծում եմ ՝ Ռուսաստանը շատ ֆիլմեր պետք է ունենա»,-ասել է դերասանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանում ապրում է Լեոնարդո Դի Կապրիոյի նմանակը:
