Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների թվում կա 2 հայ. Ռիա Նովոստի
Հրապարակվել է Ռուսաստանում կորոնավիորուսի համավարակի ժամանակ մահացած բուժաշխատողների ցանկը, որը հասանելի է համացանցում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:
Ցանկում կա նաև երկու հայ բուժաշխատողի անուն` 69-ամյա Մոսկվայի Սեչենովսկի համալսարանի համաճարակաբան Արփիկ Աշոտովնա Ասատրյանի եւ 55-ամյա բուժքույր Սվետլանա Վալերիեւնա Դավթյանի` Սանկտ Պետերբուրգի Պատերազմների վետերանների հիվանդանոցից:
