Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը`բաժանման եզրին
Երևում է՝ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության մասին լուրերը իսկապես իրական են դառնում: Այս մասին գրում է Elle.ru-ն: Լրատվամիջոցները հայտնել են, որ աստղային զույգը շատ շուտով կբաժանվի: Աստղային ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները արևմտյան ԶԼՄ-ներին հայտնել են, որ Ջոլին ու Փիթը համատեղ ընտանիքը պահպանելու վերջին փորձն են անում: Նշվում է, որ Ջոլին ասել է, թե Բրեդ Փիթն այլևս իրեն պետք չէ, քանի որ շատ է ծերացել: Բրեդ Փիթն իր հերթին կիսվել է լրագրողների հետ և ասել, որ իրենց տարաձայնությունների պատճառը կնոջ դավաճանությունն է: Եթե տարածված լուրերն իրական են և զույգը պատրաստվում է ամուսնալուծվել, ապա նրանք ստիպված են լինելու կիսել իրենց ունեցվածքը, որը կազմում է 500 մլն դոլար:
