Ինչու է Ռոգոզինը դարձյալ մեկնում է Բաքու
haqqin.az-ը` վկայակոչելով Интерфакс-Азербайджан-ը հայտնում է,որ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը մայիսի 17-ին մեկնելու է Ադրբեջան:
«Ռուսաստանի փոխվարչապետը Բաքվում բանակցություններ կվարի ադրբեջանական ղեկավարության հետ: Այցի շրջանակներում, մասնավորապես, կքննարկվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` մայիսին սպասվող այցի հարցը»,- ասել է գործակալության աղբյուրը:
Կողմերը քննարկելու են նաև Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:
