Ինչ իմաստ ունի տնտեսական կոլապսի պայմաններում միլիարդներ ծախսել` ՆԳՆ ստեղծելու համար

 Կառավարությունը հաստատել է ոստիկանական համակարգում բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը: 

Ոստիկանության համակարգում սպասվում են կառուցվածքային արմատական փոփոխություններ, որոնց իրականացումը ընդհանուր առմամբ կարժենա 16 մլրդ 326 մլն դրամ:
Ստեղծվելու է Ներքին գործերի նախարարություն, որը կմշակի ոլորտի քաղաքականությունը և պատասխանատվություն կկրի բարեփոխումների համար:
Նախատեսվում է ստեղծել նաև պարեկային ծառայություն և օպերատիվ կառավարման կենտրոն: Այս նոր համակարգը կապահովի հասարակական կարգը և անվտանգությունը, նաև հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխումը, հայտնաբերումը կամ խափանումը:
Քրեական դատավարության որոշ գործառույթներ կվերապահվեն պարեկային ծառայությանը, օրինակ՝ դեպքի վայրի պահպանությունը, կասկածյալին բերման ենթարկելու գործողությունը և այլն: Օպերատիվ կառավարման կենտրոնն էլ իրականացնելու է պարեկային ուժերի ընդհանուր գործառույթների համակարգում՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ, և իր կազմում ունենալու է ահազանգերի կենտրոն: Ոստիկանության զորքերը կվերանվանվեն ազգային գվարդիա՝ կրելով նաև բովանդակային փոփոխության: Վերափոխվելու է նաև համայնքային ոստիկանության, ինչպես նաև կադրերի պատրաստման համակարգը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության քննարկման ժամանակ վստահություն է հայտնել, որ ոստիկանության ամբողջ արտաքին ծառայությունը պետք է փոխվի, ընդ որում՝ ոչ միայն ձևով, այլև՝ բովանդակությամբ։ Փաշինյանի խոսքով` ՆԳՆ ստեղծելու հարցում մշտապես կոնֆլիկտ է եղել խնդրի քաղաքական եւ զինվորական մասի բովանդակությունների միջեւ. «Խնդիր է եղել այնպես անել, որ զինվորական ծառայությունը դուրս լինի քաղաքական ազդեցություններից: Ի վերջո մենք հրաժարվել ենք այն տրամաբանությունից, որ հնարավորություն ստանանք քաղաքացիական անձանց նշանակել ոստիկանությունում, առավել եւս՝ ղեկավարի կարգավիճակով: Բայց մյուս կողմից ունենք իրավիճակ, երբ ոստիկանությունը ոլորտում քաղաքականություն մշակող մարմին չէ: Այս կոնֆլիկտը լուծելու համար մենք որոշեցինք, որ կունենանք Ներքին գործերի նախարարություն: Այստեղ քաղաքական եւ քաղաքացիական հատվածը հստակ կտարանջատվի զինվորական հատվածից: ՀՀ Ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերությունների մեջ ՆԳՆ-ի հետ, կլինի դրա կազմում: Այդ հարաբերությունները կլինեն մոտավորապես այնպիսին, ինչպիսին է ՊՆ-ի եւ Գլխավոր շտաբի միջեւ հարաբերությունները»:

Սա առնվազն նշանակում է ուռճացնել ոստիկանության համակարգը` ստեղծելով քաղաքականություն մշակողների բլոկ, որը գլխավորելու է Ներքն գործերի նախարարություն: Այս դերում Նիկոլ Փաշինյանը պատկերացնում է իր հեղափոխական ընկերներին, որոնց հաստատապես ինքն ավելի շատ է վստահում, քան ոստիկանական կադրավիկներին: Ներկա օրենսդրությամբ` ոստիկանության ղեկավար կազմում քաղաքացիական անձինք նշանակվել չեն կարող. ի դեպ այսպես է նաև ԱԱԾ-ում: Սա ունի իր տրամաբանական բացատրությունը: Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, բանակի հետ միասին պետության այն հենասյուններն են, որոնք միշտ պետք է նույն գործառույթն ապահովեն` անկախ իշխանության փոփոխությունից: Ոստիկանության դեպքում դա հանցավորության դեմ պայքարն ու հասարակական կարգի պահպանությունն է, բանակի դեմ պետական սահմանների պահպանությունը, ԱԱԾ-ի դեպքում արտաքին և ներքին հետախուզությունը` պետական անվտանգության պահպանման նպատակով: Ընդ որում, սրանք մասնագիտական այնպիսի համակարգեր են, որտեղ առաջին դեմքի պաշտոնը պետք է վերապահել բացառապես համակարգը ներկայացնող անձի, որովհետև այս համակարգերում դրսից բերված և ոլորտը չիմացող մարդկանց ուղղակի չեն ընդունում: Ե'վ ոստիկանությունում, և' ԱԱԾ-ում, և' ՊՆ-ում դա բազմիցս ապացուցվել է:

Ոչ վաղ անցյալում նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փորձը` ԱԱԾ ղեկավարի պոստը վստահել սեփական կադրին, որը համակարգի ներկայացուցիչ չէր ընկալվում, արդյունավետ չեղավ ո'չ Սերժ Սարգսյանի, ո'չ նշանակված անձի, ո'չ էլ պետության համար: Անկախության առաջին տարիներին ստեղծված ներիքն գործերի նախարարությունը ևս որոշվեց փակել, որովհետև կյանքը ցույց տվեց, որ ՆԳՆ նախարարը պետք է անպայման ոստիկան լինի, որ կարողանա ոստիկանությունը կառավարել: Ճիշտ է, ժամանակին Սերժ Սարգսյանը, չլինելով կադրավիկ զինվորական, զբաղեցրել է ներքին գործերի, պաշտպանության և ազգային անվտանգության նախարարների պաշտոնները, սակայն նա մինչ այդ ուժային կառույցներում պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել և այդ իմաստով ընկալվել է որպես համակարգի ներկայացուցիչ:

Պետական քաղաքականությունը ուժային ոլորտներում պետք է մշակի ոլորտի գիտակը, հետևաբար այդ լիազորությամբ կարելի է օժտել նաև ոստիկանապետին` առանց հավելյալ օղակ ստեղծելու: Ընդ որում, ոստիկանության բարեփոխման գործողությունների ծրագիրը, բացի արդյունավետության ռիկսից, ունի նաև ֆինանսական ռիսկ: Կանխատեսվող ֆինանսական կոլապսի պայմաններում, ավելի քան 16 մլրդ դրամ ծախսել Ներքին գործերի նախարարություն ստեղծելու համար, որևէ արդարացում չունի:


Հայկ Դավթյան

դիտվել է 3240 անգամ
Լրահոս
Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am