Ընտանեկան վեճն ավարտել է 2 անձի սպանությամբ
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում այսօր քույր և եղբայր են սպանվել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Շողիկի նախկին փաստացի ամուսինն այցելել է նրանց և ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է և՛ նրան, և՛ Շողիկի եղբորը՝ Շավարշին: Կինը մահացել է հենց տեղում, իսկ եղբայրը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Դեպքից անմիջապես հետո տղամարդը դիմել է փախուստի: Այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական-օպերատիվ խումբը։
