Քիշնևի խորհրդարանի շենքում ռումբ են փնտրում
Մոլդովայի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել Քիշնևի խորհրդարանի շենքում ռումբի առկայության մասին: Ինչպես հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով Քիշնևի ոստիկանապետին, քաղաքի բոլոր կենտրոնական վարչական շենքերը ուժեղացված վերահսկողության տակ են առնված: Քիշնևի ոստիկանապետի խոսքով` տվյալ տեղեկությունը ստուգվում է, դեպքի վայրում սակրավորներ են աշխատում:
