Քննությունը ցույց կտա` Միհրան Պողոսյանի բիզնեսն օրինական է, թե` ոչ. Արփինե Հովհաննիսյան

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության պարտականությունն է,լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ կոռեկտ չհամարելով մեկնաբանել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությունը, որ ԵՄ-ն Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չի հատկացնի նախատեսված 15 միլիոն եվրոն, եթե արդյունքներ չտեսնի: Իսկ հարցին, թե առհասարակ կոռուպցիոներն իրավունք ունի՞ զբաղվել կոռուպցիայի դեմ պայքարով, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե դուք կոռուպցիոների մասին խոսում եք իրավապահ մարմինների կողմից հաստատված շրջանակներում և ասում եք՝ ովքեր են կոռուպցիոներներն և ձեր խոսքը ոչ թե ձեր հայտարարությունն է, այլ իրավապահ համակարգի գնահատականը, ապա՝ ոչ»: Անդրադանռալով ԴԱՀԿ այլեւս նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, նախարարն ասաց, որ կառուպցիայի դեմ պայքարի մասին ոչ միայն խոսվում է, այլ նաեւ քայլեր են ձեռնարկվում, իսկ արդյունքները տեսանելի են: «Ընդամենը օրեր առաջ է գործն ուղարկվել համապատասխան իրավապահ մարմիններին եւ այս պահին ընթանում է նախաքննություն: Եվ պարզապես նաեւ զուտ իրավական տեսանկյունից հարցին արձագանքելով՝ կարող եմ ասել, որ մեղմ ասած քիչ ժամանակ է անցել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Իսկ հարցին, թե Միհրան Պողոսյանը 10 տարի առաջ էլ բիզնես ուներ, հիմա էլ ունի, ո՞ւր են արդյունքները, պատասխանեց. «Ես չեմ դրա պատասխանատուն, կամ ես չեմ այն իրավասու մարմինը, որը պետք է գնահատական տա այս պահին՝ այն օրինական է եղել, թե՝ անօրինական: Հատկապես այս պահին, երբ որ նախաքննություն է կատարվում: Խնդիրն այն է, որ համապատասախան հանգամանքների մասին բարձրաձայնվեց և գրվեց մամուլում, ինչը նշանակում է, որ կան համապատասխան առիթներ սկսելու համար որոշակի քննություն: Այն ցույց կտա՝ օրինական է եղել, թե` ոչ, ձեռքբերումն օրինական է եղել, թե` ոչ»:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ամենամեծ դժբախտությունը պատերազմը կամ աղքատությունը չէ,այլ Աստծուց բաժանված մենությունը․ Հայր Ռուբեն «Դուք էս հիստերիկին նայե՛ք», հերի՛ք է․ Գեղամ Մանուկյան (video) Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պատասխա՛ն եք տալու․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը զբաղված է քաղաքացիական ահաբեկչությամբ․ Էդգար Էլբակյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլն ուզում է խլել Կաթողիկոսի թագի ադամանդները․ Նաիրա Զոհրաբյան (video) «Ես իմ կլասը չե՛մ քցի, բայց ուշադիր լսի՛ր»․ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանի սպառնալիքներին (video) Ռոբերտ Քոչարյանի արձագանքը՝ զոհվածի մոր խոսքին․ 16 համարի քվեաթերթիկն արյունոտ է (video) Հովիկ Աբրահամյան, Խաչատուր Սուքիասյան, ձեր զանգերը ձեզ թուրքից չեն փրկելու․ Անժելա Թովմասյան (video) Արարատ Միրզոյանն ու Փաշինյանն այլևս չեն դիմանում․ Քրիստինե Վարդանյան (video) ՇՏԱՊ․ Նիկոլը հիստերիայի մեջ ասաց՝ ինչ է անելու հայ ժողովրդի հետ․ Հայկ Նահապետյան (video) Բացահայտեմ՝ ինչու էր Նիկոլը հիստերիայի մեջ ուզում իմանալ այդ կնոջ հասցեն․ Անժելա Թովմասյան (video) Առաջարկում եմ ձևավորել «Փոխօգնության դաշինքի» մոդելը. ստեղծել ծավալի և ազդեցության էֆեկտ դուրս գալով բացառապես սեփական քաղաքական ուժի ընտրազանգվածից. Վլադիմիր Մարտիրոսյան Ինչու՞ են քաղաքացիներն ընտրում Ռոբերտ Քոչարյանին (video) «Սատկացնելու եմ», «կզացնելու եմ»… սա է Ալիեւի թեկնածու Փաշինյանի բառամթերքը իր քաղաքական հակառակորդների հանդեպ. Տաթևիկ Հայրապետյան Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում. իրանցի պաշտոնյա Ադեկվատ չի նա, հոգեկան շարժում արեց, ձեռքով ուզում էր կպնել, գոռացի վրան․ Փաշինյանի հետ վիճած կին Չես հասկանու՞մ՝ ինչ ես ասում․․․ դե կտեսնես․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ քիչ առաջ Նիկոլը քաղաքացու առաջ ինքն իրեն «պայթացրեց»․ Նաիրա Զոհրաբյան (video) Հիմա արդեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․ Մեսրոպ Առաքելյան «Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին. Վարդան Օսկանյան Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am