Դանակահարություն՝ Ծաղկաձորում. Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց/տեսանյութ/
Ծաղկաձորում բուքմեյքերական գրասենյակի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Տուժած երկու երիտասարդները Հրազդան ԲԿ են տեղափոխվել, որտեղ նրանք տեղեկացրել են, որ իրենց դանակահարել են հրազդանցիներ՝ Ներսեսն ու Վիլսոնը: Նրանք ասել են, որ վիճաբանության պատճառը եղել է ավտովթարը: Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում:
