«Բավարիա»-ն պարտվեց
Մյունխենի «Բավարիա»-ն ընկերական հանդիպում անցկացրեց գերմանական «Կարլսրուե» ֆուտբոլային ակումբի հետ: 2-րդ Բունդեսլիգայի 9-րդ հորիզոնականն զբաղեցնող թիմը կարողացավ 2:1 հաշվով առավելության հասնել Գերմանիայի Բունդեսլիգայի առաջատարի նկատմամբ: Ընկերական հանդիպում. «Կարլսրուե» – «Բավարիա»՝ 2:1 Գոլերը՝ 17´ Բարի(1:0), 21´ Վիդալ(1:1), 74´ Դմիտրի Նազարով(2:1, 11-մետրանոց) Կարմիր քարտ՝ 73´ Բոատենգ(«Բավարիա»):
