Սառը ցնցուղ և գաղտնազերծում Մոսկվայից. Փաշինյանն ու Ալիևը չէին հանդիպում, որ միմյանց դեմքին նայելով՝ ժամեր սպանեն

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր, ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է, որ Մնացականյանի և Մամեդյարովի քննարկումների հիմքում փուլային կարգավորման սկզբունքներն են: Ավելին՝ Լավրովը նշել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Խոսքը, հիշեցնենք, 2019թ. ապրիլի կեսերին Մոսկվայում՝ Լավրովի հովանու ներքո կայացած Մնացականյան-Մամեդյարով բանակցությունների մասին է՝ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների ու անձամբ՝ Լավրովի մասնակցությամբ:

Հայաստանի իշխանությունը գրեթե 2 տարի հայտարարում էր, նախ, թե՝ ծանոթանում է կարգավորման պատմությանը, ապա՝ սկզբուքներին, այնուհետև պնդում էին, թե Փաշինյանն ու Ալիևը ոչ բանակցություն չեն վարում, չկա որևէ առաջարկ, Մնացականյանն ու Մամեդյարովն էլ ժամերով իրար հանդիպում են, բայց լուրջ բան չեն քննարկում:
Տպավորություն էր ստեղծվում, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները անիմաստ նստում, միմյանց դեմքին էին նայում՝ ժամեր սպանելով:

Բայց ի՞նչ է ասում Լավրովը... Ռուսաստանի արտգործնախարարը կարգավորման սկզնունքներն է բացել:

«Այդ փաստաթղթերը նախատեսում են կարգավորման ուղղությամբ առաջընթաց` հիմնվելով փուլային մոտեցման վրա, ըստ որի՝ առաջին փուլում պետք է լուծվեն առավել հրատապ հարցերը, ազատագրվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջաններ, ապաշրջափակվեն տրանսպորտային, տնտեսական ու հաղորդակցության այլ միջոցներ», - ասել է Լավրովը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք միջազգային հանրությունն այսօր ունի արդյունավետ մեխանիզմներ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ՄԱԿ-ի ընդունած բանաձևերը կյանքի կոչելու հարցում:

Ի պատասխան, Ռուսաստանի ԱԳ նախարարը հիշեցրել է, որ այդ բանաձևերն ընդունվել են ռազմական թեժ գործողությունների ժամանակ` առաջին հերթին կոչ անելով դրանք դադարեցնել ու անցնել խաղաղ բանակցությունների: «Վստահ եմ, որ եթե մենք որոշման հանգենք այժմ քննարկվող փաստաթղթերը ստորագրելու հարցում, դա կարևորագույն քայլ կդառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի իրագործման ուղղությամբ, որոնք պահանջում էին դադարեցնել պատերազմն ու գալ համաձայնության: Հիմա պետք է պայմանավորվել, և հենց դրան ենք մենք ձգտում ԵԱՀԿ համանախագահների հետ», - ասել է Սերգեյ Լավրովը Ալեքսանդր Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ:

Ի դեպ, այսօր երեկոյան Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հեռակա տեսակապն է նախատեսված, որին ներկա կլինեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Սա կողմերի առաջին շփումն է Լեռնային Ղարաբաղում անցկացված նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո:

Լավրովի այսօրվա սենսացիոն հայտարարությունից հետո ելույթ է ունեցել նաև Հայաստանի արտգործնախարարը: Ղարաբաղյան բանակցություններում որևէ հայկական կողմ նույնիսկ չի կարող ենթադրել, որ հնարավոր է վերանայել պաշտպանական գծերը՝ վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը, այսօր կառավարությունում կայացած ճեպազրույցին ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարարի այսօրվա հայտարարությանը։ «Այո, այդ մեկնաբանության մեջ եղել են հղումներ բազմաթիվ փաստաթղթերին` սկսած Քի Վեսթից մինչև վերջերս: Խոսքը գնացել է նաև նրա մասին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը այս երկու տարվա ընթացքում: Եկեք լինենք շատ հստակ, նման մոտեցումներ ի հայտ են եկել 14 թվականին, 16 թվականին, և այդ մոտեցումներն ընդունելի չեն եղել հայկական կողմերի համար: 18 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ` կողմերի մոտեցումների քննարկման գնահատման վերաբերյալ: 14 թվականի առաջարկած տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ:

Շարունակեմ, մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ ընդգծված առաջնային գերակայություն է հայկական կողմերի համար անվտանգության բաղադրիչը:

Այն, ինչ վերաբերում է, ինչպես որ նշել է իր մեկնաբանության մեջ, «տարածքներին», ամենից բացի, դա անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր: Որևէ կերպ որևէ հայկական կողմ չի կարող ենթադրել նույնիսկ, որ հնարավոր է վերանայել դա` վտանգի տակ դնելով Արցախի բնակչության անվտանգությունը: Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը»,- նկատել է Զոհրաբ Մնացականյանը:

Ինչպես տեսնում եք, Հայաստանի արտգործնախարարը նույնիսկ չի էլ փորձել հերքել Լավրովի հայտարարությունը, որ արդեն ուղիղ մեկ տարի գոյություն ունեն կարգավորման առաջարկներ:

«Հայելին» բազմիցս անդրադարձել է նշյալ թեմային, արձանագրելով, որ 2019-ից կան առաջարկներ և որոշակի պայմանավորվածություններ, դրանք հիմնավորել ենք բազմաթիվ գնահատականներով, սակայն Հայաստանի իշխանությունների «համառությանը»՝ իրականությունը մերժելու հարցում, ինչպես տեսնում ենք, սահմաններ չկան:

Ռուսաստանի ԱԳ նախարարին, որն ուղիղ բանակցող է, ՀՀ իշխանությունները, բնական է, որ չեն կարող ստախոս անվանել:

Եվ ի՞նչ այս պայմաններում...

Ժամանակն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանն ու Զոհրաբ Մնացականյանը կոնկրետ բացատրեն հանրությանը՝ ինչ են բանակցում Ադրբեջանի հետ և ինչի դիմաց: Այժմ պետք չեն հավաստիացումներ, թե ՀՀ որևէ իշխանություն չի կարող զիջել Արցախի անվտանգությունը և այլն...

Հիմա հետաքրքիր է բացառապես մեկ հարց՝ ի՞նչ է Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ քննարկել առնվազն մեկ տարի: Բացահայտեք բոլոր սկզբունքները, պարոնայք:

Այլապես դա մի գեղեցիկ օր կանի Լավրովը, կամ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներից որևէ մեկը, կամ ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներից որևէ մեկը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 16834 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am