Արմատական շիայական «Հըզբոլլահ» խմբավորումը հաստատել է իր առաջնորդներից մեկի՝ Մուստաֆա Ամիր Բադրեդինի մահը, ով զոհվել է Սիրիայի տարածքում, Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակման ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով խմբավորման հաղորդագրությանը։
Իսրայելական մամուլի հաղորդմամբ՝ ավիահարվածը հասցվել է շաբաթվա սկզբին Դամասկոսի օդանավակայանի մոտակա շրջանում, սակայն Իսրայելի իշխանությունները դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանում այդ հաղորդագրությունները։
Հաղորդվում է, որ 55-ամյա Բադրեդինը եղել է «Հըզբոլլահի» հակահետախուզության ղեկավարը և խմբավորման երկրորդ մարդը՝ առաջնորդ Հասան Նասրալլայից հետո։
Նա հետախուզվել է Միջազգային քրեական դատարանի կողմից 2005 թվականին Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության կազմակերպման և ռազմական հանցագործությունների մեղադրանքով։
Սիրիական ճգնաժամի սկզբին Բադրեդինը եղել է Սիրիայում Ասադի կողմից կռվող «Հըզբոլլահի» ստորաբաժանումների գլխավոր հրամանատարը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը