Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազի հետ քննարկել է ռազմատեխնիկական, առևտրային, պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները, հայտնում է RIA Novosti-ն:
Գրոյսմանի խոսքերով` երկու երկրներն էլ մեծ պոտենցիալ ունեն փոխհարաբերությունները զարգացնելու տարբեր հատվածներում, մասնավորապես՝ տնտեսության և էներգետիկայի ոլորտներում: Նա նաև նշել է, որ պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարներ է տեսնում, որը կնպաստի Ուկրաինայի պաշտպանունակության բարձրացմանը:
Թուրք նախարարը հավատացրել է, որ իր երկիրը կշարունակի աջակցել Ուկրաինային: Նա նշել է, որ անցյալ տարի երկու երկրների միջև առևտրի ծավալը հասել է 4 միլիարդ դոլարի:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը