Ապրիլի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Mercedes C 180 մակնիշի 35 NT 431 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արգավանդ-Գեղանիստ ավտոճանապարհի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության քարե պատին:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, մեքենան կոտրել է պատի մի հատվածը, այնուհետև առաջ ընթանալով՝ բախվել գազատար խողովակի համար նախատեսված մի քանի հենասյուների, դրանք նույնպես կոտրել և առաջ ընթանալով՝ բախվել բետոնե էլեկտրասյանը, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում, Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը