Չեխիայում հայտնաբերվել է «դարի գանձը»
Պրահայի մոտակայքում 700 միջնադարյան մետաղադրամների պահուստ են հայտնաբերել: Lenta.ru-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել են Պարդուբիցե քաղաքի Արևելաչեխական թանգարանից: Թանգարանի գիտաշխատողների կարծիքով` գտածոն կարելի է անվանել «դարի գանձը», քանի որ Կենտրոնական Եվրոպայում «նման օրինակ չի հայտնաբերվել` ծավալների, ամբողջականության և գերազանց պահպանվածության առումով»: Հայտնագործությունը պատկանում է 10-րդ դարին: Գտնված արծաթե մետաղադրամները չեխական դինարներ են, որոնք շրջանառվել են ողջ Եվրոպայի տարածքում: Մետաղադրամներից յուրաքանչյուրը կշռում է մոտ 0.5 գրամ:
