Անվտանգության հարց է. ՔՊ-ն ՀՌԱՀ-ի խորհրդին պատրաստվում է հրավիրել խմբակցություն, եթե... Մակունց (video)
Լիլիթ Մակունցի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունն ակնկալում է, որ կարճ ժամանակում վարչապետի ուղերձից առաջ չստացված կադրերի հրապարակումը ունենալու է հետևանքներ: Այս մասին ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա՝ անդրադառնալով վարչապետի ուղերձից առաջ չստացված կադրերի հրապարակմանը։
Այն անձինք, որոնք պատասխանատու են կատարվածի համար, նրանք կկրեն պատասխանտվություն։ Եթե կարճ ժամանակամիջոցում դա տեղի չունենա, «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստվում է ՀՌԱՀ խորհրդին հրավիրել խմբակցություն և ոչ միայն պահանջել, հորդորել, որ նման դեպքերը բացառվեն հետայսու, այլև զբաղվեն նաև պատասխանատվության հարցով, թե ովքեր են ներառված եղել»,- ասաց խմբակցության ղեկավարը։
