Բուրկինա Ֆասոյում հայտարարվել է եռօրյա սուգ
Բուրկինա Ֆասոյի իշխանությունները կիրակի օրվանից սկսած երկրում հայտարարել են եռօրյա սուգ՝ ի հիշատակ Ուագադուգուում ահաբեկչության զոհերի: Այդ մասին AFP գործակալությանը հայտնել է երկրի կապի նախարար Ռեմի Ֆյուլգանս Դանջինուն: Ինչպես նշել է նախարարը, նախնական տվյալներով՝ Ուագադուգուում Splendid հյուրանոցի և Cappuccinno սրճարանի վրա զինյալների հարձակման արդյունքում զոհվել է 26 մարդ: Ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Քաիդան իսլամական Մագրիբի երկրներում» ահաբեկչական կազմակերպությունը:
