Արտակարգ դեպք Երևանում. Lada-ի վարորդն ու ուղևորները հարձակվել են Toyota-ի վարորդի վրա, վնասել նրան և ավտոմեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում, Սաֆարյան-Վախթանգ փողոցների խաչմերուկում, Ավանի գերեզմանների դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 42-ամյա Արտաշես Ն.-ի վարած Toyota Camry մակնիշի 51 ՍZ 005 համարանիշի և դեռևս ինքնությունը չպարզված վարորդի կողմից վարած Lada մակնիշի M 079 MK 750 RUS համարանիշի ավտոմեքենաները

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեխաբախտաբար տուժաներ չեն եղել, սակայն վթարից հետո Lada-ի միջից դուրս եկած մի քանի հոգի հարձակվել են Toyota-ի վարորդի և նրա ուղևորի վրա, որը՝ ըստ դեպքի վայրում հավաքվածների, մեծահասակ մարդ է եղել, հարվածել են նրան, կոտրել ավտոմեքենայի հետևի և առջևի ապակիները, ոտքերով հարվածել ավտոմեքենային և դիմել փախուստի: Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 53 խումբը տեղում օգնություն է ցուցաբերել Արտաշես Ն.-ին, որից հետո նրան տեղափոխեցին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր-Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի օպերլիազորները: Դեպքի մասին Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակ, որտեղից ժամանել են տեսուչներ Մանուկ Սիմոնյանն ու Արմեն Մանուշյանը: Ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերեցին փախուստի դիմած, ռուսական համարանիշներով ավտոմեքենան՝ դեպքի վայրից մոտ 700 մետր հեռավորության վրա: Վթարի փաստով Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում,իսկ խուլիգանության, ծեծի և ուրիշի գույքը միտումնավոր փչացնելու փաստով նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում:

Toyota-ի վարորդը տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա սթափ է: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ վթարի մասնակից Lada-ի վարորդին և նրա հետ գտնվող անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ, ավտոմեքենան էլ տեղափոխվեց Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: 

դիտվել է 1034 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am