Ուկրաինայում 978 բուժաշխատող վարակվել է կորոնավիրուսով
Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվել է 978 բժիշկ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ուկրաինայի առողջապահության նախարար Մակսիմ Ստեպանովը տեղեկացրել է, որ վերջին տվյալներով՝ իրենց մոտ գրանցվել է վարակվածության 5 հազար 106 դեպք, որից 133-ը մահվան ելքով, 275 մարդ ապաքինվել է:
