35 զինծառայող է զոհվել Սիրիայում
Սիրիայի հյուսիս-արևելքում բախումների զոհ են դարձել 35 զինծառայող և կառավարամետ աշխարհազորի մարտիկներ: TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է լիբանանյան An-Nahar պարբերականը: Պարբերականի տվյալներով՝ Դամասկոսից 430 կմ հեռավորության վրա գտնվող Դեյր էզ Զոր քաղաքի շրջանում ԴԱԻՇ-ի զինյալները մի շարք հարձակումներ են գործել Սիրիայի զինված ուժերի դիրքերի վրա: Ծայրահեղականները գրավել են մի քանի բնակելի թաղամասեր և այժմ վերահսկում են դրա տարածքի 60%-ը:
