Ստամբուլում պայթյուն է որոտացել
Ստամբուլում պայթյուն է տեղի ունեցել Սանջաքթեփե թաղամասում գտնվող ռազմաբազայի հարևանությամբ: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է CNN հեռուստաընկերության թուրքական խմբագրությունը: Ինչպես հաղորդվում է, ականապատ մեքենա է պայթել: Նախնական տեղեկության համաձայն` պայթյունը տեղի է ունեցել ռազմակայանի սահմաններից այն կողմ: France Presse գործակալությունը հաղորդում է պայթյունի հետևանքով 5 տուժածների մասին: Զոհերի մասին հաղորդումներ չեն ստացվել: Թուրքիայում այս տարի արդեն մի քանի ահաբեկչական գործողություններ են իրականցվել: Տեղի իշխանությունների տվյալներով` պայթյունները հիմնականում իրականցրել են քուրդ արմատականները կամ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները:
