Սթրեսային մասնագիտությունների յուրահատուկ ցուցակ
Մեծ Բրիտանիայի գիտնականները կազմել են սթրեսային մասնագիտությունների յուրահատուկ ցուցակ՝ հայտնում է woman-talk.com-ը: Ինչպես հայտնել են նախագծի հեղինակները, սոցիալական հարցումների և թեստերի արդյունքում մասնագետներին հաջողվել է ստանալ հսկայական քանակի տեղեկատվություն: Հետազոտության արդյունքում հոգեբանները կազմել են գործունեության այն տեսակների ցուցակը, որոնք մարդու օրգանիզմի համար համարվում են ամենավտանգավորը և տագնապալին: Էմոցիոնալ լարվածության տեսակետից ցուցակում առաջատար դիրք են զբաղեցնում հանրային ոլորտում աշխատողները: Ցուցակը գլխավորում են հրշեջները, որոնց հաջորդում են զինծառայողները, իսկ երրորդ տեղում գեներալներն են: Ցուցակում տեղ են զբաղեցրել նաև օդաչուները, ոստիկանները, դերասանները և բռնապետները: Ցուցակը ավարտում են միջոցառումների կազմակերպիչները, ֆոտոլրագրողները և լրագրողները:
