Ընդդիմադիրները կատարեցին Սերժ Սարգսյանի հրահանգը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Հրազդանի ցեմենտի» գործարանի՝ 500 մլն դրամ վճարման ենթակա գումարը չեղյալ անելու վերաբերյալ նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 86, դեմ՝ 8 և ձեռնպահ՝ 9 պատգամավոր: Նախորդ քառօրյայում ԱԺ-ում նախագիծը տապալվեց քվորումի բացակայության պատճառով, քանի որ ընդդիմադիրները համախմբված բոյկոտեցին եւ չմասնակցեցին քվեարկությանը։ Նախագծով առաջարկվում է ՎՏԲ Հայաստան բանկում գրավադրված և ներկայում բանկի սեփականություն հանդիսացող գործարանին ազատել հարկերը չվճարելու տույժերից։Ընդդիմադիրներն անխնա քննադատում էին, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում էր, որ չի կարելի թույլ տալ, որպեսզի գան երկիրը թալանեն ու առանց պատասխանատվության հեռանան։ Նրանք կոչ էին անում գտնել-բերել Միխայիլ Բաղդասարովին ու պարտադրել, որ ինքն էլ փակի պարտքերը։ ՕԵԿ-ական պատգամավորներն էլ փորձում էին պարզել, թե ում համար են գործարանն ազատում պարտքերից, որպեսզի նոր սեփականատերը կարողանա առանց պարտքերի գնել այն։ Մամուլում շրջանառվեց անգամ Գակիկ Ծառուկյանի անունը։ Նախագծին դեմ քվեարկեց անգամ մեկ ՀՀԿ-ական՝ Կարեն Կարապետյանը։ Նա իր քվեարկությունը մեկնաբանեց, որ մեր երկիրն այսօր պատերազմի մեջ է, եւ պետությունը պարտավոր չէ պարբերաբար վճարել առանձին գաստրոլյորների փոխարեն․«Կարծում եմ՝ ոչ թե պետությունը պետք է զիջի, այլ մեր հասարակությունը պետք է որոշի՝ ինչպես վարվել նման դեպքերում, նման անձանց հետ: Իսկ դրա համար այդ մարդիկ պարտավոր են գալ ու հաշիվ տալ, վճարել իրենց արածների համար: Եվ վերջապես՝ բավական է, մենք պիտի կարողանանք դասեր քաղել ապրիլյան իրադարձություններից: Խելքի է պետք գալ, հակառակ դեպքում հաստատ խելքի եկողներ կլինեն: Բավական է այլոց երեխաների արյան հաշվին, մեր քաղաքացիների հաշվին կառուցել սեփական երջանկությունը: Հարկավոր է ուղղակի կանգ առնել»,-ասել էր նա: Բայց հետո պարզվեց, որ Սերժ Սարգսյանը բարկացել է կուսակիցների վրա, որոնցից շատերը ներկա լինելով չեն մասնակցել քվեարկությանը եւ տապալել են նախագծի ընդունում։ Նախագահը հանդիպում ունեցավ ՀՀԿ-ական պատգամավորների հետ եւ հանդիմանեց նրանց անփույթ ու անկազմակերպ աշխատանքի համար։ Դրանից հետո նա հանդիպել էր նաեւ ԲՀԿ-ից դուրս եկած անկախ պատգամավորների հետ ու մեր տեղեկություններով նրանց էլ էր հորդորել կողմ քվեարկել նախագծին։ Արտահերթ նիստում գրանցված քվեարկության պատկերը առավել հետաքրքրական է, նախագծին կողմ են քվեարկել ոչ միայն ՀՀԿ-ականներն ու վերոնշյալ պատգամավորների խումբը, այլեւ բազմաթիվ ընդդիմադիր պատգամավորներ, օրինակ Լյուդմիլա Սարգսյանը, ԲՀԿ-ական բազում պատգամավորներ, ԲՀԿ-ից ութն են միայն ձեռնպահ եղել, նրանց թվում կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ Օսկանյանի կուսակիցներն էլ չեն մասնակցել քվեարկությանը։ Դեմ են քվեարկել ՕԵԿ, ՀԱԿ խմբակցության պատգամավորները եւ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Ժառանգություն խմբակցությունից ներկա երկու պատգամավորներ Թեւան Պողոսյանն ու Ռուբիկ Հակոբյանը ձեռնպահ են։ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց նաև կենսաթոշակային պարտադիր կուտակային համակագի ներդրումը հետաձգելու նախագիծը: Ըստ այդմ՝ համակարգի ներդրումը նախատեսում է 2018 թվականի հուլիսից: Այս նախագծին կողմ քվեարկեց 104, ձեռնպահ՝ 4 պատգամավոր: Դեմ չկար: Անի Սահակյան

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am