Պուտինը ծիծաղում է գեներալի արարքի վրա. տեսանյութ
Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Զինված ուժերի համար նոր տեխնիկան աչքի անցկացնելու ընթացքում ծիծաղել է գեներալի արարքի վրա: Էքսկուրսիան վարող գեներալ Ալեքսանդր Շեւչենկոն փորձում է բացել մեքենայի դուռը, սակայն առաջին անգամից դա նրան չի հաջողվել: Արդյունքում նա ուղղակի պոկել է բռնակը: «Կեցցես», — մեկնաբանել է Պուտինը եւ ծիծաղել է, հայտնում է Life-ը:
