Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել ԱԺ նախագահի համար նախատեսված մուտքով ու միջանցքով գնալ.Արարատ Միրզոյան (video)
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուն եւ հարցին, թե ինչու չի դիմավորել նրան, ասել է. «Նրանք հանդիպում են անցկացրել մինչեւ ուշ երեկո, հրավերը եղել է հանձնաժողովի կողմից: Վստահ եմ, որ հանձնաժողովը պատշաճ կազմակերպել է եւ դիմավորումը, եւ ճանապարհումը: Ուզում եմ ասել նաեւ, որ մենք կազմակերպել ենք Սերժ Սարգսյանի մուտքը մեքենայով: Գիտեք, որ ԱԺ նախագահի համար առանձին մուտք եւ առանձին միջանցք կա՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Սերժ Սարգսյանին հնարավորություն է տրվել հենց այդ մուտքով ու միջանցքով գնալ: Ինչ անհրաժեշտ է եղել, արվել է»:
Մանրամասները՝ տեսանյութում.
