Պատմությունը Եվրոպայի հետ չար կատակ խաղաց. Wall Street Journal

Ավարտին է մոտեցել այն ժամանակը, երբ Եվրոպան համարվում էր կայուն և կանխատեսելի, և ներկայումս մայրցամաքում իրավիճակը ավելի է նմանվում միջնադարյանին՝ գրում է Wall Street Journal-ը: 2009 թվականին, երբ սկսվեց Եվրամիության պարտքային ճգնաժամը, Եվրոպայի քաղաքական և տնտեսական ուրվագծերը բավականին պարզ տեսք ունեին: Սառը պատերազմի տարիներին պահպանվեցին 2 հստակ գծված բլոկներ: Ապա դրանց փոխարինելու եկան ինտեգրացիան, սահմանների բացակայությունը և միասնական արտարժույթը՝ նշում է պարբերականը: Այժմ արդեն պարզ է դառնում, որ ձախողվել է ամբողջական և միասնական տարածություն ստեղծելու փորձը: Ներկայումս չեն օգնում Եվրոպան շրջապատող աշխարհագրական պատնեշները, և միլիոնավոր ներգաղթյալներ՝ Հյուսիսային Աֆրիկայից, Ալժիրից մինչև Լիբիա, հեղեղում են մայրցամաքը՝ լավ կյանքի փնտրտուքով: Միաժամանակ Բալկանները կրկին դարձել են դեպի Կենտրոնական Եվրոպա զանգվածային ներգաղթի միջանցք և առաջին կանգառ՝ Սիրիայի և Իրաքի կործանվող ռեժիմներից փրկվել ցանկացող փախստականների համար: Պատմությունը Եվրոպայի հետ չար կատակ խաղաց: Երկար տարիներ այն հնարավորություն ուներ ապրելու բարեկեցիկ կյանքով և զարգացնելու մարդու իրավունքների՝ ներառյալ Եվրոպայում ապաստան ստանալու իրավունքի վերաբերյալ իր բարձր գաղափարները միայն շնորհիվ այն բանի, որ նրա սահմաններից դուրս գերակշռում էին ռեպրեսիվ ռեժիմները, որոնք պետության ներսում իրենց քաղաքացիներին պահում էին կոշտ վերահսկողության պայմաններում: «Այժմ, երբ Եվրամիությունը փլուզման եզրին է, այն վերածվում է ինչ-որ բանի՝ նման ուշ շրջանի Սուրբ Հռոմեական կայսրությանը՝ առանց կապի, բազմազգ կոնֆիգուրացիա, որը թեև անունով եղել է կայսրություն, բայց էությամբ երբեք այդպիսին չի եղել և պահպանել է բավականին խղճուկ գոյություն՝ մինչև իր անկումը»,- եզրափակում է հոդվածի հեղինակը:

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Վերջին 24 ժամում Իրանին առնչվող մեկ նավ է մուտք գործել Հորմուզի նեղուց ՖԻՖԱ-ի համաժողովում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը Գյումրիում Նիկոլը Մակրոն է խաղացնելու ու դրա համար 1 միլիոն դոլար արժողությամբ համերգ է կազմակերպում «Դիմացե՛ք, Կարապետյան Սամվելը գալիս է». ի՞նչ է ասել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկը իր աշխատակիցներին Ադրբեջանցիների հետ քիրվայություն անող հայ գործարարները ծպտուն չեն հանում գերիների վերադարձի համար Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձի ենթադրյալ իրականացնողը չի վիճարկել իրեն կալանավորելու որոշումը Գերիների վերադարձի պահանջով ակցիաներ կլինեն Երևանում և Գյումրիում Մակրոնը Հայաստան է գալիս կնոջ հետ «Հայաստան» դաշինքի անդամները և դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են մտավորականների հետ ԿԸՀ-ն առաջադրված 19 ուժից 8-ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցում․ հայտարարություն Ավերված վանքերի վրա դուք ոչ թե խաղաղություն եք կառուցում, այլ նոր արհավիրք․ հայտարարություն Ես ամեն ինչ ճշտել եմ․ Բալահովիտի համայնքապետ Լիբանանի նախագահը կոչ է անում Իսրայելին դադարեցնել շտապօգնության աշխատակիցների թիրախավորումը Ադրբեջանական պրիմիտիվ, բայց կացնային քաղաքականությունն աշխատող է. Դանիելյան «Shacman» մակնիշի բետոնախառնիչը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել Կեղծ սիմետրիա․ ինչպես է Արծվաշենը դառնում Ստեփանակերտի վանդալիզմի «արդարացում». Սուրեն Սուրենյանց «Քառագլուխ պատերազմի Նիկոլը կգնա այդ քայլին, ուշադի՛ր ժողովուրդ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Զինվորը գնում է սահման, ադրբեջանցին ստուգում է, նոր թողնում է անցնի․ Արագածոտնի բնակիչ (video) Ուղիղ 1 ամսից կկասեցվի նիկոլենց այդ սարսափելի ծրագիրը․ Նարեկ Կարապետյան (video) «Ալեն Սիմոնյա՛ն, դե արի, թե՞ գիտես գլխիդ գալիքը»․ Ռուբեն Հակոբյան (video) Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին Սամվել Կարապետյանին չթույլատրվեց այցելել հոր գերեզմանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am