Ծրագրում են մասնակցել Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպմանը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները պատրաստվում են ներկա գտնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը:Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:«Հաջորդ շաբաթ Վիեննայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում: Ծրագրվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները: Խորհրդակցությունների հիմնական նպատակն է լինելու փորձել ամրապնդել հրադադարի ռեժիմը, նվազեցնել ռազմական ռիսկերը, պայմանավորվել փոխվստահության ամրապնդման կոնկրետ քայլերի շուրջ»,- ասել է նա:
